![](/banners/BeFunky-design.jpg)
«ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել առանց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներգրավման». Լատվիայի արտգործնախարար
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/trend_edgars_rinkevics_130217_5.jpg)
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել առանց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներգրավման, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը:
«Լատվիան հաստատում է իր անփոփոխ դիրքորոշումը, և հակամարտության լուծման միակ ուղին համարում ենք խաղաղ բանակցությունները»,- ասել է Ռինկևիչսը։
Նրա խոսքով՝ Լատվիան մշտապես այդ հարցը քննարկում է Բաքվի և Երևանի հետ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած սկզբունքները պետք է պահպանվեն: Մենք անհանգստացած ենք շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներով: Դա մեզ անհանգստացնում է: Անհրաժեշտ է ուժեղացված աշխատանք դիվանագիտական պլանում»,- ասել է վերջինս։