Տիգրան Աբրահամյան. Լարվածությունն աճում է, հայկական զինուժը պատժիչ գործողություններ է կատարում. Panorama.am
Այս գիշեր՝ փետրվարի 12-ին և լույս 13-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդման՝ հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ:
Panorama.am-ը մի քանի հարց տվեց քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանին, ով վերջերս նաև իր ֆեյսբուքյան էջում ակտիվ վերլուծում է շփման գծում տիրող իրավիճակը:
-Պարոն Աբրահամյան, շփման գծում հակառակորդը կրկին հրետանային միջոցներ է կիրառում՝ ականանետեր, հրանոթներ: Ու թեև ՊԲ-ն հաղորդում է, որ հայկական ստորաբաժանումները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար, այնուամենայնվ՝ ինչո՞վ է պայմանավորված հակառակարոդի նման ակտիվացումը:
-Հրետանու ակտիվացումը հիմնականում երկու գործոնով է պայմանավորված. առաջին, շփման գծի ողջ երկայնքով հայկական զինուժը տեխնիկական սարքավորումների զինման ծավալուն գործընթաց է իրականացնում, որի պարագայում դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները ոչ էֆեկտիվ են դարձել: Իսկ Ադրբեջանը վերջին տարիներին, հիմնական սադրանքները հենց դիվերսիոն գործողությունների միջոցով էր իրականացնում:
Միաժամանակ կարող ենք արձանագրել, որ այն ուղղություններում որտեղ դիտարկման ժամանակակից սարքեր են տեղադրված, այնտեղ դիվերսիոն գործողությունների շրջափուլն ավարտվել է:
Երկրորդ, ակնհայտ է, որ Ադրբեջանը վերջին շրջանում կոշտացնում է իր դիրքորոշումը, ինչը ենթադրում էր շփման գծում իրականացվող քաղաքականցում կոշտացում: Իսկ դա առաջին հերթին ենթադրում է առաջնագծում կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծացում:
-Ի՞նչ վտանգավոր զարգացումներ են տեսանելի այդ կոշտացումից:
-Առաջնագծի ռազմականացումը շարունակվում է, այն առավել ընդգծված բնույթ է կրում հատկապես վերջին 1-2 ամիսներին: Ադրբեջանը տարաբնույթ միջոցառումների անվան տակ, իսկ որոշ դեպքերում առանց գործընթացի ձևական կողմը պահելու, առաջնագիծն անընդհատ նոր ուժերով է համալրում:
Բացի տեխնիկական միջոցների համալրումից բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները, հատկապես նրանց կազմում գործող դիպուկահար խմբերը, որոնք առաջնագծում մշտական լարվածություն են ստեղծում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։