«Լեռնային Ղարաբաղը սառեցված հակամարտություն կոչելը թյուրըմբռնում է». Սերգեյ Մարկեդոնով

Լեռնային Ղարաբաղը սառեցված հակամարտություն կոչելը թյուրըմբռնում է։  «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական աշխատաժողովի շրջանակում նման դիտարկում արեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

«Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, ասում էին, որ դա աննախադեպ լարվածություն է, բայց հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի էին ունենում 2008-ից ի վեր, և ամեն անգամ անվանվում աննախադեպ: Լեռնային Ղարաբաղը նաև յուրօրինակ է՝ հաշվի առնելով խաղաղապահների խնդիրը։ Ներկայումս չկան այստեղ խաղաղապահներ, և խաղաղության հեռանկարի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, թե ովքեր են իրականացնելու այդ առաքելությունը։ Եթե նկատենք Ռուսաստանի և Արևմուտքի ժամանակակից հարաբերությունների ճգնաժամը` այդ խաղաղապահների խնդիրը ավելի բարդ է դառնում»,- նշեց նա:

Նրա խոսքով, ի տարբերություն այլ ետխորհրդային կոնֆլիկտների, արտաքին ուժերը չկարողացան ղարաբաղյան խնդիրը դարձնել միջնորդավորված հակամարտություն գերտերությունների շահերի բախման համատեքստում։

«Այն մնաց տարածաշրջանային բնույթի հակամարտություն, և դա կարևոր է հասկանալ խաղաղության հեռանկարները քննարկելու առումով: Ես բազմիցս եղել եմ Ղարաբաղում որպես հետազոտող-վերլուծաբան։ Դրա պատճառով մի հայտնի երկրում ինձ ներառել են «սև ցուցակում», ինչն անհասկանալի է։ Նույնիսկ կատակել եմ այս առումով՝ ասելով, թե արդյոք հենց ե՞ս եմ հակամարտության լուծված չլինելու ամենակարևոր պատճառը, որ ներառվել եմ այդ ցուցակում»,-ասաց Սերգեյ Մարկեդոնովը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս