Բաժիններ՝

Գանձասարի վանական համալիրում կստեղծվի հացի մշակույթի թանգարան. Արցախի փոխառաջնորդ

Ընթացքի մեջ են Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի վանական համալիրի վերանորոգմանն ուղղված կարևոր աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը՝ նշելով, որ վանական համալիրում հիմնովին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

«Առաջիկայում նպատակ ունենք Գանձասարի վանական համալիրում հացի մշակույթի թանգարան ստեղծել, որ կարողանանք ողջ աշխարհին ներկայացնել, թե հայոց բարձրավանդակում հացի մշակույթը զարգացման ինչ փուլեր է անցել: Դրանով մենք նաև կիրականացնենք հացի մշակույթի քարոզչություն. այդ աշխատանքները նախապատրաստական-գծագրական փուլում են»,- մասնավորապես ասել է Արցախի թեմի փոխառաջնորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31