Այս տարի Արցախում ցորենի որակն ավելի բարձր է. Արամ Մխոյան

Այն հողօգտագործողները, ովքեր ճիշտ են մշակել հացահատիկային բույսերը, ստացված արտադրանքի որակը շատ ավելի բարձր է:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը:

«Ըստ մեր հայեցակարգի՝ մենք պետք է անենք ամեն ինչ, որ հողօգտագործողներն ավելի բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերեն հողի և ցանվող մշակաբույսերի նկատմամբ:

«Արցախում այս տարի ցորենի որակը բարձր է ու որակյալ, քան ՌԴ-ում արտադրվածը: Պատահական չէ, որ արտադրված ցորենն ՀՀ-ում վաճառվում է առանց դժվարությունների»,-ասել է ԱՀ գյուղնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս