Բաժիններ՝

Արցախի ոստիկանության պետի տեղակալները հանձնարարականներ են տվել պատասախանատուներին

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն՝ սույն թվականի հուլիսի 17-ից հուլիսի 26-ը ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները քննարկել է ոստիկանության Ասկերանի, Մարտակերտի¸ Մարտունու¸ Շահումյանի շրջբաժիններում և քրեակատարողական վարչությունում¸ իսկ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը ոստիկանության Հադրութի¸ Շուշիի, Քաշաթաղի շրջբաժիններում¸ քննչական և պետական պահպանության վարչություններ

Վերլուծության ենթարկելով հիմնական ցուցանիշները ոստիկանության պետի տեղակալները ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ են տվել պատասախանատուներին՝ պահանջելով ակտիվացնել հանցավորության դեմ տարվող պայքարը¸ անհապաղ միջոցներ ձեռնարկել չբացահայտված հանցագործությունների բացահայտման¸ անչափահասների և նախկինում դատված անձանց նկատմամբ տարվող աշխատանքների ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս