![](/banners/BeFunky-design.jpg)
Արցախում արտադրած հացահատիկի ուղիղ կեսն արտահանում ենք. ԱՀ գյուղնախարար
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/70206.jpg)
Արցախի Հանրապետությունն օգտագործում է մոտավոր 50-60 հազար տոննա հացահատիկ, որի մի մասը, որպես սննդամթերք, մի մասն էլ՝ անասնակեր:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը:
«Արցախում արտադրած հացահատիկի ուղիղ կեսն արտահանում ենք. 20 հազար տոննան արտահանվում է Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով: Սակայն հայտնի է, որ մեր հողօգտագործողները, իրենց անհատական նախաձեռնությամբ իրենք են ուղիղ կապով վաճառք իրականացնում: Ամեն օր հարյուրավոր բեռնատարներ հացահատիկ են տեղափոխում ՀՀ. դրանց իրականացման համար պետությունը հոգում է մի շարք ծախսեր: 60-70 հազար տոննա մենք հացահատիկ ենք արտահանում. բերքի 60-70 տոկոսը եգիպտացորեն է, 50-ը՝ ցորեն ու գարի:
Քանի որ այս տարի մենք ամբարել ենք շուրջ 150 հազար տոննա հացահատիկ, բնականաբար, ավելանալու են նաև արտահանման ծավալները»,-ասել է Ա. Մխոյանը: