Ողբերգական վթար Արցախում. կա զոհ և վիրավոր

Օգոստոսի 6-ին ժամը 21:53-ին Շուշիի ՇԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 13-րդ կմ տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: Դեպքի վայր են մեկնել Շուշիի ՀՓՄ-ից հրշեջ-փրկարարները:

Տեղ հասնելուց պարզվել է, որ Լ.Ի.-ի (ԱՀ Շուշի քաղաքի Հախումյան 9 հասցեի բնակիչ, 1961թ.) վարած «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր Ս.Շ.-ին (ԱՀ Շուշի քաղաքի Ղազանչեցոց 2 բն 50 հասցեի բնակիչ, 1981թ.ծն.) հրշեջ-փրկարարները Շուշիի շրջանի շտապ օգնության աշխատակիցների հետ տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և Շուշիի շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

 

Տեսանյութեր

Լրահոս