Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է հանրապետության հարավային եւ հարավարեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին
Հասարակության հետ կապ ապահովելու, ինչպես նաև հանրությանը պատշաճ կարգով տեղեկացնելու ֆունկցիան իրացնելիս պաշտպանական գերատեսչությունը հաշվի է առնում մի շարք առանձնահատկություններ, որոնք անմիջապես առնչվում են անվտանգությանը։
«Քարտեզները ներկայացնում են նաև քաղաքական իրողություն։ Մենք տարածքային պահանջներ չենք ներկայացնում, սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող հանձնել մեր պատմությունը նրանց, ում անունն անգամ գոյություն չուներ ընդամենը 100 տարի առաջ։ Մենք քարոզչությունը թողնում ենք նրանց, ովքեր ծառայում են բռնատիրական ռեժիմներին, և այստեղ ցուցադրում համաշխարհային պատմության ընթացքում օտար քարտեզագիրների կողմից ներկայացված պատմական փաստերը։ Ճշմարտությունը միշտ էլ տեսանելի է նրանց համար, ովքեր փնտրում են այն՝ անկախ ժամանակից և տարածությունից»,- նշեց դեսպան Մկրտչյանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա)՝ հունիսի 10-ին նախատեսված Հայաստան այցի շրջանակում համանախագահները հանդիպում կունենան ՀՀ նախագահի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ:
Այս փուլում դժվար թե Ղարաբաղը կարողանա վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, իսկ ապագայում, եթե, հուսանք, երբևէ մենք խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերենք, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներգրավումն այդ պայմանավորվածություններում ուղղակի անխուսափելի կլինի։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հաղթահարել միայն բանակցությունների միջոցով:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե արցախցիների համար անընդունելի են ԼՂ խնդրի կարգավորման և՛ Մադրիդյան, և՛ Կազանյան փաստաթղթերը: Նկատենք, որ այս փաստաթղթերի հիմքում դրված սկզբունքները նոր չեն, այլ դրանց շուրջ բանակցությունները եղել են դեռ 90-ականների սկզբից սկսած: Բանակցությունների հիմնական էությունն էլ հետևյալն է. «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, զուգորդված անվտանգության միջազգային երաշխիքներով»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ընդունել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ որդու հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արտակ Բալայանն ազատվել է Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախում ծնվել է 515 երեխա, որոնցից 263-ը՝ տղա, 252-ը՝ աղջիկ:
Նախագահ Բակո Սահակյանն հունիսի 5-ին ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքը:
«Սահմանում ամեն ինչ նորմալ է, տղերքը պատրաստ են։ Այն տղան, որ հակառակորդի դիմաց կանգնած է, ուզած-չուզած՝ կկռվի։ Բայց հասարակությունը պատրա՞ստ է համալրելու դիրքերում գտնվածների շարքերը, գնալ առաջ հակահարված հասցնելու համար։ Մեր դիրքապահները պատրաստ են, բա էլ ինչի՞ են հասել էնտեղ։ Լուրջ հարց է՝ ինչքանո՞վ է հասարակությունը պատրաստ դրան»։
Ամառային դպրոցը հնարավորություն կտա մասնակիցներին իրականացնել իրենց փոքրիկ հետազոտությունը ըստ հետաքրության եւ ներկայացնել այն ընկերներին եւ ուսուցիչներին։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այդպիսով աշակերտների շրջանում կմեծանա գիտության ասպարեզում մասնագիտական կրթություն ստանալու հակումը։
«Ես մի քանի անգամ եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ ամեն ինչ տեսել։ Բավարա՞ր է դա, իհա՛րկե բավարար չէ։ Բառիս բուն իմաստով՝ ամեն քառակուսի մետրը հիմա էլեկտրոնային հսկողության տակ է։ Նախորդ տարվա ապրիլին կարող էինք միայն երազել այդ մասին»։
«Վախի մթնոլորտում ապրելով, հասարակության մեջ տագնապ ներարկելով՝ մենք ուղղակի թուլանում ենք։ Մենք գիտենք, որ այսօրվա պատերազմները միայն մարտի դաշտում չեն տեղի ունենում։ Կհաղթի նա, ով հոգեբանորեն ավելի կայուն է, իսկ վախն ու տագնապն ուղղակի թուլացնում են բոլորին»,- ասաց հոգեբանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 13-ին Արցախի Հանրապետություն նախատեսված այցի շրջանակներում պաշտպանության բանակը կներկայացնի ադրբեջանական կողմի բոլոր խախտումները և հայկական կողմի պատասխանները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդիհրապարակում ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված մի խումբ զինվորների եւ սպաների մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Արցախում ջրահեղձ եղած երեք զինծառայողների գործի մասով քննությունն ընթանում է և հետագայում դրա վերաբերյալ պատասխաններ կստացվեն:
Այսօր Ստեփանակերտում ապրիլյան պատերազմի մասնակիցներից վեցին կնվիրեն ավտոմեքենաներ։
Բժշկական ապահովման հարցը կազմակերպելու համար բոլոր դիրքերն ապահովված են դեղարկղերով:
Արցախի պաշտպանության բանակն ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ մի զինամթերքի պակաս չի ունեցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալլեյտենանտ Լևոն Մնացակ
Չնայած ժամանակ առ ժամանակ լարվածություններ են լինում, սակայն դրանք երկար չեն տևում: Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, լարվածությունը մի քանի անգամ նվազել է:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը զինվորի վիրավորում ստանալու ցանկացած դեպքի մասին առաջին հերթին տեղեկացնում է նրա ծնողներին:
«Մեր գործն արդարացի է, մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք պայքարում: Ամեն ինչ մոտիվացված է և հաղթանակը մերն է լինելու:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Ռազմական լրագրության» դասընթացների շրջանակում հունիսի 2-ից 4-ը Արցախում էին գտնվում հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների շուրջ 4 տասնյակ ներկայացուցիչներ:
«Երբ ասում եմ՝ «Ռուսաստան», ես, իհարկե, նկատի ունեմ այսօրվա ՌԴ իշխանություններին, և ոչ թե ռուս հասարակությանը, ժողովրդին կամ ընդհանրապես երկիրը»։
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Հունիսի 2-ին տեղի ունեցած մարտական հրաձգության փուլը, որին հետևել է նաև Արցախաի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, նպատակ ուներ ստուգելու անձնակազմի գործողությունները մարտի ժամանակ, նրանց նախապատրաստումը թշնամու զինված խմբավորումները ջախջախելու համար:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակում տեղյակ չեն, թե որտեղից է Ադրբեջանի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան հայտարարել, թե իբրև 27 ադրբեջանցի երեխաներ դեռևս գտնվում են գերության մեջ։