Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,24 դոլարի

Նավթի գներն այս երկուշաբթի կտրուկ անկում են ապրում։ Պատճառն ԱՄՆ-ի և Իրանի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին լուրերն են, որոնք թույլ կտան դադարեցնել Մերձավոր Արևելքում տիրող ռազմական գործողությունները և վերականգնել Հորմուզի նեղուցի նավագնացությունը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի համար կազմում է 83.24 դոլար, ինչը 4.09 դոլարով (4.68%) ցածր է նախորդ փակման ցուցանիշից։ Ուրբաթ օրը այս պայմանագրերը նվազել են 3.05 դոլարով (3.37%)՝ մեկ բարելի համար հասնելով 87.33 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) հուլիս ամսվա WTI հում նավթի ֆյուչերսների գինը նվազել է 4.27 դոլարով (5.03%)՝ մեկ բարելի համար հասնելով 80.61 դոլարի։ Նախորդ նստաշրջանում դրանք նվազել էին 2.83 դոլարով (3.23%)՝ մեկ բարելի համար հասնելով 84.88 դոլարի։

Երկուշաբթի օրը Brent և WTI տեսակի հում նավթի ֆյուչերսների գինը հասել է մարտի 10-ից ի վեր ամենացածր մակարդակին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930