Բաժիններ՝

Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները բոլոր 33 բանակցային գլուխներով, որոնցից առաջին հինգը կբացվեն հունիսի 15-ին Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը, որը ժամանել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

«Ես հույս ունեմ, որ մենք Ուկրաինայի հետ կբացենք մնացած բոլոր գլուխները արդեն հուլիսին։ Տեխնիկական առումով մենք պատրաստ ենք, բայց, իհարկե, պետք է ստանանք բոլոր անդամ պետությունների համաձայնությունը»,- հայտարարել է նա։

Հանձնակատարը հավելել է, որ հունիսի 15-ին ԵՄ-ն կփակի բանակցային երկու գլուխ Չեռնոգորիայի հետ՝ ավարտելով ընդհանուր 16 գլուխ այդ երկրի հետ, որը ԵՄ անդամակցության բանակցությունները սկսել է 2012 թվականից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930