Բաքուն Ստեփանակերտը չի ճանաչում որպես հակամարտող կողմ և համաձայնագիր կստորագրի միայն Հայաստանի հետ։ Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը: «Ապրիլի 5-ին շփման գծում կրակի դադարեցման ռեժիմի մասին համաձայնագիրը ձեռք է բերվել Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ միջև։
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ և կոչ են արել կողմերին երկխոսության գնալ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
«Մեր գնահատականով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացում պարտադիր պայման է, որպեսզի հնարավոր լինի հաջողություն արձանագրել»,- նշեց Միրզոյանը:
Ինչպես ադրեն տեղեկացրել էինք՝ այսօր ժամը 15:00-ից մինչև 20:00 երկու կողմերի պայմանավորվածությամբ պետք է սկսվեին զոհվածների դիակների որոնողական աշխատանքները: ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, ըստ պայմանավորվածության՝ երկկողմանի որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են:
«Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ-երի միջև առկա ուժային հավասարակշռությունն է որոշում իրավիճակը Ղարաբաղի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի գործարքների վերաբերյալ հասարակության շրջանում առկա դժգոհություններին ու ՀՀ իշխանությունների արտահայտած մտահոգություններին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն այն ջանքերի համատեքստում, որ ձեռնարկում է ռուսական կողմը, քննարկվել են նաև ՌԴ Ազգային գվարդիայի ձևավորման գործընթացին վերաբերող հարցեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԵԱՀԿ Մինսկի խմբից որոշումներ պահանջել չի կարելի, դրանք պետք է կայացնեն Բաքուն և Երևանը, հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը «Ռուսաստանն այսօր»-ի կողմից կազմակերպված Մոսկվա-Վիեննա տեսակամրջի ժամանակ:
Ղարաբաղյան հակմարտության լուծումը բացառապես ԵԱՀԿ-ի պատասխանատվությունն է, մյուս կազմակերպությունները կարող են ընդամենն օգնել: Այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Մայոր Դավիթ Ղահրամանյանը պատմեց, որ վիրավորվել է անձնակազմին սննդով, ջրով և դեղորայքով ապահովելու ընթացքում: «Ականանետով անսպասլի կրակեցին, կողքիս երկուսը մահացան, ես էլ հրաշքով ողջ մնացի: Երկու ոտքերից բեկորային վնասվածքներ եմ ստացել: Հիմա ինձ լավ եմ զգում, անընդհատ բժիշկների հսկողության տակ եմ: Ապաքինվելուց հետո շարունակելու եմ ծառայությունս, այլ տարբերակ չկա»,- նշեց մայորը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման մեխանիզմներ կան, սակայն դրանք չեն իրագործվում։
Ռուսաստանն առավելապես հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցություններին այլընտրանք չկա: Այս մասին ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր Բաքվում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունի շրջանից և Մարտակերտից:
«Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել երկու կողմերին էլ, և յուրաքանչյուր կողմ իր եզրակացություններն է անելու դրանից՝ լինելով դժգոհ իրավիճակից, բայց սա է դրությունը: Չնայած դժգոհություններին` Ռուսաստանը դա չի փոխելու, քանի որ այլ շահեր ևս կան»,- ասաց «Կարնեգի» կենտրոնի առաջատար վերլուծաբանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որի ժամանակ վերջինիս տեղեկացրել է Ռուսաստանի կողմից Ղարաբաղում իրականացվող կարգավորման ջանքերի մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք մատակարարել իր ռազմավարական գործընկերոջ հետ ունեցած պայմանագրային պարտավորություններին համապատասխան:
Արցախի դեմ Բաքվի կողմից վերջին օրերին սանձազերծված լայնածավալ հարձակողական գործողությունները խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստորագրված հրադադարի 1994թ. և հրադադարի ամրապնդման 1995թ. եռակողմ անժամկետ համաձայնագրերը. իմիջիայլոց, առաջին համաձայնագիրը նախաձեռնվել էր հենց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սանձազերծված հարձակման առաջին իսկ ժամերից միտումնավոր և բացահայտ թիրախավորվել էին քաղաքացիական օբյեկտներ, տ ուժեցին քաղաքացիական անձինք, այդ թվում` երեխաներ և ծերեր:
ԵԱՀԿ-ն պատրաստ է նոր՝ հատուկ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով, եթե իրավիճակն այնտեղ վատթարանա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին:
«Կան շատ երկրներ, որոնց խորհրդարաններն ու այլ մարմինները սիրով ու հանդուրժողականությամբ շարունակում են իրենց շփումն Ադրբեջանի հետ: Մենք պետք է հստակեցնենք՝ եթե ձեր առջև դուրս է գալիս մի մարդակեր ցեղ, արդյո՞ք դրանք արժանի չեն համապատասխան վերաբերմունքի»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում էին Արցախի նախագահին, երբ Ադրբեջանն անօդաչու թռչող սարք է ուղարկել Ստեփանակերտ: Մինսկի խմբի համանախագահների կողմից խաղաղարար առաքելության ժամանակ անօդաչու թռչող սարքի ուղարկումն Արցախ ահաբեկչության և հիմարության դրսևորում է»,- նշել է Դավիթ Բաբայանը:
Երեկ ժամը 23:00-ի սահմաններում Արցախի երկնքում ՊԲ հակաօդայինների կողմից խոցվել է հակառակորդի հերթական գրոհային անօդաչու թռչող սարքը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 44 զինծառայողների անունները:
Անդրադառնալով այն դեպքին, երբ զինվորը նռնականետով ուղղաթիռ է խփել, նա ասաց, որ դա պրոֆեսիոնալիզմի արդյունք էր. «Դա հրաշք չէր, իր գիտելիքների շնորհիվ նա խփեց ուղղաթիռին»:
Արայիկ Հարությունյանը, պաշտպանության և առողջապահության նախարարների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի բուժհաստատություններում բուժվող վիրավորներին:
«Երբ պարբերաբար Ալիևը սելֆի էր անում այն ռազմատեխնիկայի հետ, որը ձեռք բերելու իրավունքն իր իսկ ստորագրած միջազգային պայմանագրերով չուներ…
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 8-ին հանդիպել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ներկայացուցիչներին՝ ատենապետ Նարեկ Գալստյանի գլխավորությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին աշխատանքներ են կատարվում` դիվերսիաները կանխելու համար:
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց, որ շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը ղարաբաաադրբեջնական շփման գծում վերջին օրերին ռազմական գործողությունները որակում է պատերազմ։
Լեռնային Ղարաբաղում բռնության վերջին ալիքն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի բանակի կողմից իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման վրա, ներառյալ՝ երկու տեսակի ԱԹՍ-ներ, որոնց մասին Բաքուն չէր հայտարարել, գրում է eurasianet.org կայքը:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։