ՌԴ-ի համար կարևոր է, որ Հայաստանի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերություններ. Նարիշկին

Մոսկվան ակնկալում է պահպանել բարիդրացիական հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը Երևանի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մեզ համար՝ Ռուսաստանի համար, կարևոր է, որ երկու երկրների միջև, այնուամենայնիվ, պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները, որպեսզի զարգանա համագործակցությունը, փոխգործակցությունը բոլոր ուղղություններով՝ տնտեսության, հումանիտար համագործակցության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,- ասել է Նարիշկինը։

«Մենք ակնկալում ենք, որ հենց այդպես էլ կլինի»,- ընդգծել է ԱՀԾ տնօրենը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930