Արցախում արտադրված ձվի արտահանումն այսօր այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ հավի կերը ներկրում են ՌԴ-ից, ուստի արտադրանքի ինքնարժեքը մոտ կրկնակի անգամ ավելի թանկ է նստում:
Հարցին, թե ռուս-թուրքական մերձեցման ընթացքում հնարավո՞ր են արդյոք գործարքներ, որոշումներ Հայաստանի շահերի հաշվին, հատկապես, երբ քննարկվում են ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական ծրագրեր՝ ադրբեջանամետ բաղադրիչներով, Մալաշենկոն պատասխանեց, որ Ռուսաստանը շարունակում է պահպանել իր չեզոքությունը՝ չսատարելով ոչ մի կողմի դիրքորոշմանը, հետաքրքրված չլինելով ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հակամարտությունում ավելի գերակա դիրքերով:
Ինչպես նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն, Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում:
Ղարաբաղում հակամարտության լուծման համար հարկավոր չէ ներգրավել նոր բանակցողների, հարկավոր է ապահովել ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմանավորվածությունների իրականացումը, կարծում է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը:
«Եվրամիությունը պետք է նաև մտածի այն մասին, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել հետկոնֆլիկտային շրջանում, ներառյալ՝ հեռահաղորդակցությունների վերականգնումը»,- ասված է զեկույցում:
ԵԱՀԿ ԽՎ-ի պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման առնչությամբ: Այս մասին ասվում է Թբիլիսիի հռչակագրի տեքստում, որը ընդունվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի արդյունքներով:
Նա նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի պատասխանատուն Ալիևի իշխանությունն է, որն իրականացրեց անմարդկային և ֆաշիստական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ, մասնավորապես Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ և մի շարք այլ բնակավայրերում:
Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր, բացառությամբ հարավային և հյուսիս-արևելյան ուղղությունների:
«Ես 9 տարի ծառայությունս անցկացրել եմ սահմանապահ մարտական հենակետերում՝ դասակի հրամանատարից հասնելով մինչեւ գումարտակի շտաբի պետի պաշտոնին: Այդ ընթացքում շատ անգամ է եղել, երբ առնչվել եմ թշնամու դիվերսիոն-հետախուզական ներթափանցումների փորձը հետ մղելուն, նրա հետ բախվելուն, որոնց գումարվեցին նաեւ ապրիլյան հերոսամարտերը: Այդ տարիներին, որքան հասցրել եմ ճանաչել թշնամուն, հասկացել եմ, որ նա ճողոպրում է ուժ տեսնելիս եւ լռում, քանի դեռ նոր ուժ չի հավաքել»:
«Ռուս-թուրքական ռեաբիլիտացիան դրական կանդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սուլեյման Շահ համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, հայտնի հրապարակախոս Ջենգիզ Աքթարը:
Ապրիլյան «Հրադադարից» հետո. զրույց մարտակերտցիների հետ:
Մենք տեսնում ենք շղթա, արդեն խոսվում է, որ հավանական է երրորդ հանդիպումն էլ լինի ԱՄՆ-ում: Այս ամենը, ես կարծում եմ, որ խոսում է համագործակցության վերաբերյալ, այլ ոչ թե մրցակցության: Մյուս կողմից չմոռանանք, որ Ռուսաստանն իր նախաձեռնությունն ունեցել է նաև մինչ այժմ, դա ներկա փուլի խնդիր չէ: Հետևաբար այստեղ ինչ-որ առանձնահատուկ կամ անհանգստության արժանի բան գոնե այս պահին չեմ տեսնում:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկմանն ուղղված բոլոր ձևաչափերը պետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբին օժանդակող:
Ադրբեջանն իր գործողություններով հաստատում է, որ ինքն է կանգնած եղել ապրիլյան էսկալացիայի հետևում: Այս մասին հուլիսի 1-5-ը Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում իր ելույթում նշել է կառույցում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվեց հայ լրագրողների հետ զրույցից: Այսօր Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների նիստից հեռանալիս, ՌԴ ԱԳ նախարարը միայն մի քանի բառով արձագանքեց լրագրողների ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին. «Հայտարարություն է ընդունվել, որը կտարածվի և կծանոթանաք»:
«ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով նիստի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել»,- այս մասին այսօր Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների նիստից հետո լրագրողների հետ կարճ հանդիպման ընթացքում տեղեկացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՌԴ ԱԳՆ խոսնակն այսօր Երևանում կտրականապես մերժեց պնդումները, թե Մոսկվան փորձում է ղարաբաղյան գործընթացի նկատմամբ մենաշնորհ հաստատել: «Նժդեհի արձանի տեղադրումն, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է, և ես խնդրում եմ գտնել նախկինում արած իմ մեկնաբանությունն ու բառացի մեջբերել այն: Նաև խնդրում եմ՝ չղեղաթյուրել իմ հնչեցրած բառերը, որովհետև այդպիսով դուք վնաս եք հասցնում: Եվ դա, բնականաբար, այն մարդկանց օգտին է, ովքեր Հայաստանի բարեկամները չեն»:
Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն առանձնացավ պասիվ դիվանագիտությամբ, սակայն հայ-ադրբեջանական սահմանների՝ Ադրբեջանի կողմից ակտիվ հրետակոծություններով: Սերժ Սարգսյանի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արտաքին քաղաքական ուղեգիծն իրականացվում է Մոսկվայի հրահանգներով: Ս. Սարգսյանի իշխանությունը Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովման խնդիրների պատճառաբանությամբ ռազմահենակետերի ժամկետը երկարաձգեց մինչև 49 տարի:
«Արմենակ Ուրֆանյանի փայփայած զինվորներից մեկը՝ նույն այդ մարտի ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող Հայկ Բադալյանը, առանց վարանելու, անթաքույց հպարտությամբ՝ առանց կորստի ցավը թաքցնելու ասում է. -Կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանն ու Ռոբերտ Աբաջյանը Մարտակերտի փրկիչներն են»։
ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հուսով է, որ 1 տարվա ընթացքում, կհաջողվի «մեռյալ կետից» շարժել Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորումը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մեզ բոլորիս պարզ է, որ վերջին ամիսները նոր ընթացք ու դինամիկա են հաղորդել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Վիեննայի հանդիպումը նոր գլուխ բացեց այն ջանքերի գործընթացում, որ ուղղված է խնդրի ամբողջական լուծում գտնելուն»:
ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում նախօրեին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։
Ողջ աշխարհը տեսավ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ և կարող է նորից բռնկվել: Շատերն էին ցանկանում տպավորություն ստեղծել, որ հակամարտությունը սառեցված է:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համարում է, որ Հայաստանի և Արցախի զինված ուժերը պետք է զարգացնեն սպառազինությունը՝ ապրիլյան պատերազմի իրականության մեջ տեսնելով հակառակորդի կողմից օգտագործած միջոցները։
Լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանի նոր լուսանկարները, որոնք ներկայացնում են 2016թ. ապրիլյան իրադարձություններից հետո Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց կյանքը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների հաղթահարումը, ներառյալ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխգործակցության հնարավորությունները:
«Երբ գնում ենք Եռաբլուր, կռանում եմ, համբուրում հողը, որտեղ Բագրատն է հուղարկավորված, ու առաջին խոսքս դա է, ասում եմ՝ Բագրա՛տ, ես ամբողջ կյանքում երախտապարտ եմ քեզ, որ Սամվելին պահեցիր, պահպանեցիր։ Հպարտ եմ, որ Բագրատս հերոս է։ Պարզապես ցավալի է, շատ ցավալի։ Այնպիսի ցավ է, որ ոչ ոք չի կարող ամոքել։ Մենք ապրում ենք մեր փոքր որդու համար»։
Ֆագոտչիկներս սնայպերի նմանընք, է, գործ ըրալ,- կարծես թե զրույցն սկսվում է: Դասակի հրամանատարը հիմա էլ երկու նախապայման է առաջ քաշում՝ անջատել ձայնագրիչն ու՝ «ես մեր բարբառավնում խուսելու»: Համաձայնում եմ, ճարս ինչ: Արսենը իր հարազատ Ասկերանի բարբառով պատմում է, որ ինքը զինվոր էր հակատանկային դասակում, երբ առաջին անգամ ֆագոտ տեսավ, որ հափշտակությամբ ուսումնասիրում էր ամեն մի դետալը…
«Կարծում եմ, որ ի վերջո այս մեխանիզմները կընդունվեն, քանի որ կա կոնսոլիդացված աշխատանք համանախագահների միջև։ Կարգավորման գործընթացում, իմ համոզմամբ, շատ նուրբ հարցեր առաջ կգան, ինչպես ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներն են, այդ հարցում դեռ շատ համաձայնեցման կարիք ունեցող նրբություններ կան։ Բայց կարծում եմ՝ այդ փուլին դեռ բավականին ժամանակ կա»: