Բաժիններ՝

Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին բարձր է գնահատել Միացյալ Նահանգների և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և ընդգծել Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Այս մասին Մելոնին նշել է X-ի գրառման մեջ։

«Անհրաժեշտ է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն նաև Լիբանանում, որտեղ Իտալիան կշարունակի աշխատել Լիբանանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- նշել է նա։

Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր միջնորդներին, մասնավորապես՝ Կատարին և Պակիստանին, որոնք հնարավոր են դարձրել համաձայնությունը։

«Սա խաղաղության հնարավորություն է, որը պետք է օգտագործել. Իտալիան, ինչպես անցյալում, պատրաստ է աջակցել համապարփակ համաձայնագրի դիվանագիտական ​​գործընթացին»,- ասվում է գրառման մեջ։

Մելոնին նաև շեշտել է, որ Իրանը չի կարող ձեռք բերել միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը պետք է երաշխավորված լինի։

«Մենք պատրաստ ենք մյուս գործընկերների հետ միասին և անհրաժեշտ խորհրդարանական թույլտվության դեպքում նպաստել միջազգային ռազմածովային ներկայությանը՝ Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացման համար»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930