Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները 2017թ. 1-ին կիսամյակում

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի՝ 2017թ. 1-ին կիսամյակում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 9.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121.000 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «SPIKE» հակատանկային կառավարվող հրթիռ (3 արկ), TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ (5 արկ), Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ (244 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1373 արկ), տարբեր տիպի նռնականետեր (250 արկ):

2017թ. 1-ին կիսամյակում ադրբեջանական հատուկ ջոկատայինները մի քանի անգամ դիմել են դիվերսիոն ներթափանցման փորձերի, որոնք ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ժամանակին հավաստանշվել են և հակառակորդը, կորուստներ կրելով հետ է շպրտվել: Այստեղ հատուկ հիշատակման է արժանի փետրվարի 25-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինների արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-ներթափանցման փորձը, երբ կրելով կատարյալ անհաջողություն, հակառակորդը հայկական առաջնագծին մոտակա տարածքում թողնելով 5 դիակ, ստիպված նահանջեց ելման դիրքեր:

ՊԲ առաջապահ զորամասերը 2017թ. առաջին վեց ամիսներին շարունակել են առաջնագծում լինել թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս