Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հաղորդել է, որ ԿԽՄԿ-ն անկախ միջնորդի իր հանձնառության շրջանակում զոհերի մարմինների որոնման աշխատանքը կհամարի ավարտված միայն այն ժամանակ, երբ մարմինները կփոխանցվեն ընտանիքներին:
Մենք այս Հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի:
Շառլ Ազնավուրը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի մասին դեռ շատ կխոսենք, հերոսի մահով մահացած Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականին, Զինված ուժերում ծառայում էր 2007 թվականից: Ապրիլի 2 -ին հակառակորդը հարձակում էր գործել 4-րդ հրաձգային վաշտի հենակետերի ուղղությամբ: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի էր բռնվել հակառակորդի հետ:
«Ճանաչում», «Ազատ Արցախ», «Ղարաբաղը մենք ենք» վանկարկումներով ու համապատասխան պաստառներով երիտասարդներն իրենց դժգոհությունն են արտահայտում միջազգային հանրության անտարբերության դեմ։
Դիտարկմանը, որ տեղեկատվություն է տարածվել 3 հայ զինվորի գլխատման մասին, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է. «3, արդեն 4 խոսակցություն կա: Պետք է ստուգել այս ամեն ինչը: Եվ նախնական տվյալներով՝ մեկ զինվորականի նաև ձեռքերն են կտրված: Այս ամենը պետք է հավաքել, և հավաքում ենք այս պահին: Եվ ոչ միայն ԵԱՀԿ-ին: Իհարկե, մեր պետական մյուս ինստիտուտները ևս այս ուղղությամբ արդեն աշխատում են:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի համախոհները «Միացյալ ազգային շարժումից», անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայից և ռազմական գործողություններից: Ինչպես հայտնում է «Գրուզիա Օնլայնը», կուսակցության անունից այս հայտարարությունն արել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին
Ես որոշել եմ գումար նվիրաբերել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այս հիանալի կազմակերպությանը՝ Փարոս հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին։ Խրախուսում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցելու ցանկություն ունեն։
Ինչպես հայտնի է, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին այցելել էր Երևան՝ հանդիպելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ հաջորդ օրը մեկնել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
Տեղեկանք՝ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշիվ մուտքագրված`հանգանակված գումարների մասին (07.04.2016թ. դրությամբ) NN ՓՈԽԱՆՑՈՂԸ (համաձայն համաձայն համաձայն համաձայն վճարման վճարման վճարման վճարման հանձնարարականների հանձնարարականների հանձնարարականների հանձնարարականների) ԳՈՒՄԱՐԸ (ՀՀ դրամ) 1. Գազպրոմ Արմենիա ՓԲԸ 550,000,000 2. Գազպրոմ Արմենիա ՓԲԸ “Տրանսգազ” ՍՊԸ 57,500,000 3. ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն 20,000,000 4. ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ հիմնադրամ 20,000,000 5. Սարգսյան […]
Նրա խոսքով՝ մենք հաղթեցինք, որովհետև բարբարոսություններ, գազանություններ, միջազգային իրավունքի տարբեր խախտումներ թույլ չտվեցինք. «Մենք ի վիճակի չենք վիրավոր կամ մահացած զինվորին գլխատել, 12-ամյա դպրոցականի վրա կրակել, մեծահասակին երբեք չենք սպանի ու ականջները չենք կտրի, բայց նրանք, ցավոք, արեցին դա։ Սլոյան Քյարամի գլուխը նրանք համացանցով ցույց տվեցին ու հրճվում էին։ Ես հավատացած եմ, եթե մեզնից մեկը նման բան աներ, մենք կատեինք նրան»։
«Մայրը մտածում էր, որ դիակում արկի վնասվածք է: Հաճախակի ցանկություն ուներ բացելու դագաղը, բայց կողքի հայացքներից չէր կարողանում, մտածում էր՝ դե որ ասել են, ուրեմն՝ պետք չի»:
Երևանցիները Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնությունն ընկալեցին որպես հաղթանակ, սակայն զգուշավոր լավատեսությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՄԻԱՍ անվտանգության ակադեմիայի տնօրենը կամավոր ջոկատով առաջնագծում է: Նա հաղորդում է, որ ազատամարտիկներին անհրաժեշտ են կոնկրետ իրեր.
Նալբանդյանն ընդգծել է, որ հակամարտության սրացումը լուրջ վնաս է հասցրել բանակցային գործընթացին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Միջազգային խոշոր լրատվամիջոցները ԼՂ հակամարտության բռնկումից ի վեր անդրադառնում են տարածաշրջանում տիրող իրավիճակին: «Ամերիկայի ձայնը» ներկայացրել է ԼՂ ներկայիս իրավիճակի շուրջ միջազգային խոշոր որոշ լրատվամիջոցներում և կազմակերպությունների մամուլում ապրիլի 7-ից 8-ը տպագրված անդրադարձները: ԱՄՆ-ի «The German Marshall Fund» հիմնադրամը հոդված է տեղադրել «Ինչո՞ւ պետք է Արևմուտքը մտահոգվի ԼՂ-ի համար և գործի» վերնագրով: Հոդվածը անդրադարձել է Եվրամիության կողմից «Ալևելյան հարևանություն» […]
ԱՄՆ-ի փորձագետները անդրադարձել են ԼՂ հակամարտության կողմերի ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղիներին: Իսկ Վաշինգտոնում ԼՂ-ի ներկայացուցիչը նշել է, որ իրենք բազմիցս են Ադրբեջանին զենք չվաճառելու կոչով դիմել բոլոր երկրներին:
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհվածների դիերի փոխանակման գործընթացը շարունակվում է:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:
«Ծննդաբերելուս օրերն էին: Սպասեցի, մինչեւ ամուսնուս եղբայրը եկավ, ապրիլի 2-ի գիշերը դուրս եկանք գյուղից: Տեսանք՝ դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ է: Ուրիշ տեղ բարեկամ չունեինք, ստիպված եկանք այստեղ. ապրիլի 4-ին հասանք Կարբի, հաջորդ օրն առավոտյան Հայկս ծնվեց»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Լրագրողը հայ զինվորականին հարցնում է, թե արդյոք տվյալներ ունեն հայերի դեմ «Իսլամական պետության» (ISIS) գրոհայինների մասնակցության մասին: Զինվորականը պատասխանում է, որ ոչ, սակայն նշում, որ գործողությունների մեթոդները և հատկապես պատանդներ հետ կատարվածը հիշեցնում են «Իսլամական պետության» ահաբեկչական ոճը:
Որքան էլ տարօրինակ հնչի, իրականում Ռուսաստանին պետք է շնորհակալություն հայտնել վերջին օրերին իր ցուցաբերած աննախադեպ ազնվության համար, ու դրանով, հուսանք` հայ ռուսասերների գոնե մի մասի աչքերը բացելու համար: Բայց շնորհակալ լինելով՝ պետք է նաև հնարավորինս արագ օրակարգ բերել հայ-ռուսական հարաբերությունների վերանայման, Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման, Հայաստանի` ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին անդամակցության նպատակահարմարության հարցերը:
«Ապառաժ»-ի թղթակիցը եղել է սահմանամերձ Թալիշում:
Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող իմ հայրենակիցներ, ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու, մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա առաջին ժամերը Ղարաբաղի Թալիշ գյուղում խաղաղ էին։ Պատերազմ տեսած ու թշնամու հարձակումներին սովոր թալիշցիները սահմանի այն կողմից ներխուժման վտանգ չէին կանխազգում։
Մինչև հիմա երեխաներն ապրում էին իրենց մոր հետ: Իրենց մաման երկու ամիս առաջ է մահացել, մոր քառասունքը նոր է լրացել, և կորցրին իրենց ավագ եղբորը, որը միակ կերակրողն էր: Իրենց մաման ինստուլտ տարավ, որից հետո թևերն ու ոտքերը թուլացավ: Էս երեխեքն ինչ ունեին-չունեին (անասուններ, հավ, կարտոֆիլի սերմացու) վաճառեցին, որ մորը փրկեին, էլի չկարողացան, մայրը մահացավ:
ԼՂՀ վարչապետի օգնական Աշոտ Մարգարյանը Twitter-ի իր միկրոբլոգում 104-ամյա արցախցի տարեց կնոջ լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը:
Այս օրերին բազմաթիվ այլ հեռուստալրագրողների և դերասանների հետ Լեռնային Ղարաբաղում գտնվող Նազենի Հովհաննիսյանին ադրբեջանական մամուլը ներկացրել է որպես «վարձու դիպուկահար»:
Բենյամինը վերջին անգամ Ֆեյսբուքում գրառում էր կատարել մարտի 30-ին. «Երանի գա մի օր, ու էդ օրից ես գոնե առավոտ 8-ին գնամ գործի…»: