«OSINT-ի (հետախուզություն ըստ բաց աղբյուրների- խմբ.) դերի հերթական օրինակը արդի պայմաններում կարեւորագույն տեղեկություններ ստանալու համար. ուկրաինացի ակտիվիստը որոշել է պարծենալ նրանով, որ մի ինչ-որ «գործընկեր երկիր» կազմակերպել է 122 միլիմետրանոց արկերի արտադրություն եւ կադրեր է տեղադրել արտադրամասերից։
ԱՄՆ պետքարտուղարը թեմային անդրադարձել է Կոնգրեսում լրացուցիչ արտակարգ ֆինանսավորման փաթեթի շուրջ ընթացող քննարկումների համատեքստում. փաթեթը ներառում է ֆինանսական աջակցություն Ուկրաինային, Իսրայելին, ինչպես նաև՝ ֆինանսավորում տարբեր հումանիտար նպատակների համար։
Զախարովան մեկնաբանեց կարծիքները, թե ՌԴ-ն քաղաքական ճնշումներ է բանեցնում Հայաստանի նկատմամբ
2022 թ. փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ կոնգրեսը հաստատել է ավելի քան 110 միլիարդ դոլարի ռազմական և տնտեսական օգնության տրամադրումն Ուկրաինային։
Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունն այժմ ներառում է տարածաշրջանի 11 երկիր, որոնք համագործակցում են առևտրային մաքսերի փոխադարձ կրճատման կամ վերացման, ապրանքների, կապիտալների և տեխնոլոգիաների շրջանառության ընթացակարգերի դյուրացման ուղղություններում։
Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Ջեյհուն Բայրամովը նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի և տարածաշրջանային գործընթացների շուրջ։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ նախարարները դրական են գնահատել վերջին ամիսներին կայացած բարձր մակարդակի հանդիպումներն ու միջգերատեսչական շփումները։
«Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Կարծում եմ՝ սրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով», – ասել է Ալիևը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության՝ Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում։
Պիստորիուսը նաև նշել է, որ Գերմանիան երկրորդ տեղում է Ուկրաինային մատակարարվող օգնության ծավալով, սակայն ռազմական արդյունաբերությունը չի կարող մատակարարումներ ապահովել անհրաժեշտ ժամկետներում։
Մարիա Զախարովայի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Սենատորը նաև հիշեցրել է Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման, այնուհետև սեպտեմբերի 19-ի հարձակման, հայերի սպանությունների և բնակչության բռնի տեղահանության մասին։
Բաքվի հետ համագործակցության դադարեցումը հակասում է Վաշինգտոնի շահերին և տարածաշրջանում խաղաղությանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Իսրայելի պաշտպանության բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի հարավում գտնվող գլխավոր քաղաքը՝ հայտարարելով, որ Գազայում ցամաքային ներխուժում սկսելուց ի վեր ամենակատաղի մարտերն է մղել։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն կրկին կոչ է արել նվազեցնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կլինի Ադրբեջանում և Ռումինիայում։ Բաքվում պաշտոնյան կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։
Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հրապարակել է քարտեզ, որտեղ գույներով առանձնացված են այն երկրները, որոնք ճամփորդելու համար վտանգավոր են։ Այդ ցանկում ներառված է 80 երկիր, այդ թվում Արևմտյան Եվրոպայի երկրներ։
Վենեսուելայի բոլիվարական կառավարության և Ֆրանսիայի համատեղ գործողության ընթացքում կալանվել է 3 500 կիլոգրամ կոկաին տեղափոխող նավ:
Փաշինյանին չի հուզում, որ այդ նախագծի իրագործման համար բացակայում են անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ տարածաշրջանային խաղացողների շահերի համընկնումը, այդ ծրագրի միջոցով ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռման հնարավորությունները, պահանջվող հսկայական ֆինանսական ներդրումների աղբյուրները և այլն։
Ըստ քննիչների՝ 22-ամյա և 30-ամյա տղամարդիկ և նրանց 34-ամյա գործատուն դավադրություն են կազմել և բեմականացրել իրենց տեղափոխած բեռի հափշտակումը, որպեսզի տիրանան թանկարժեք սմարթֆոններին։
Հայաստանի երեք կառույց լռել է այդ խնդրի մասին, որն արձանագրել է տալիս, որ հայաստանյան կառույցներն այս հարցում էլ չեն տարբերվում Բաքվի կառույցներից։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որքան էլ ցավալի է, որ շարունակվում են հայ-ադրբեջանական սահմանին նման միջադեպերը, դրանք բնական են, քանի որ, չնայած մեծ ու փոքր ռեգիոնալ ցնցումներին՝ այս հակամարտության շուրջ, կողմերը չեն կարողանում բանակցել և լուծել բոլոր հարցերը։
Եվրամիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել: Այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ այսօր հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, գրում է «1lurer.am»-ը։
Գերմանիայում ցուրտ եղանակի զոհ է դարձել երեք մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայում ոչ մի տեղ անվտանգ չէ։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այդ շրջանում զոհերի թիվը գերազանցել է 15500-ը:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա: Այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Tasnim գործակալությունը:
«Ադրբեջանն օկուպացրել է Սև լճի տարածքը, գրավել Շորժայի մեծ մասը, Ջերմուկում է առաջ եկել, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում և այլ տարածքներում։ Եթե ընդունենք, որ Ադրբեջանն այդ տեղում կանգնած սկսի Հայաստանի հետ սահմանագծում և սահմանազատում անել, դա նշանակում է, որ Հայաստանն ընդունում է, որ օկուպացված տարածքն Ադրբեջանինն է։ Քանի դեռ Ադրբեջանի ղեկավար Ալիևը չի հայտարարել, որ դուրս է գալիս Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2021 թվականից հետո, Հայաստանի իշխանությունն իրավունք չունի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարելուն համաձայնություն տալ»,- ասաց Ռուբեն Գալչյանը։
Նրա խոսքով ՝ Եվրահանձնաժողովը նաև լրացուցիչ 30 մլն եվրո կհատկացնի ԵՄ անդամ երկրների խոցելի շրջաններում անվտանգության ամրապնդման համար:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելեագետ Վիտալի Նաումկինն անդրադարձել է իսրայելական բանակի հարձակումներին Գազայի վրա և այդ հարցում Թուրքիայի, Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումներին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա, որը կտևի ոչ ավելի, քան մեկ օր:
Որպեսզի Հայաստանը համահունչ շարժվի ստեղծված ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրողություններին, պետք է կարողանա ճկուն և արդյունավետ քաղաքականություն իրականացնել: Կարողանո՞ւմ է արդյոք իրականացնել, կարծում եմ, դրա պատասխանն արտահայտվում է Արցախի վերջնական կորստով, ՀՀ սուվեներեն տարածքում ադրբեջանական կողմի գտնվելով:
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգին պատուհասած «Միչաունգ» ցիկլոնի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ NDTV պարբերականը հաղորդում է, որ զոհերը հիմնականում նահանգի մայրաքաղաք Չեննայից են: