Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
«Հայաստանում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից հարձակումների մասին հաղորդումներն անհանգստացնող են»,- այս մասին իր թվիթերյան միկրոբլոգի էջում գրել է Եվրոպական Խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր Դեյվիդ Կազան, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում Ադրբեջանի նախաձեռնած հարձակմանը:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Հայաստանն օրվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան փաստաթուղթ է ուղարկելու Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին :
ԵՄ-ն կոչ է անում Երևանին ու Բաքվին դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնմալ ելման դիրքեր: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։
Նրա խոսքով՝ իրավիճակը հաջողվել է համեմատաբար հանգիստ, խաղաղ հուն բերել, «առջեւում մեծ աշխատանք է սպասվում», որովհետեւ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը կոչ արել Եվրամիության ղեկավարությանը Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը հստակ դատապարտող դիրքորոշում դրսևորել։
Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբակցությունում Ֆրանսիայի պատվիրակները կոչ են արել դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի նախաձեռնած հանցավոր ագրեսիան։ Այս մասին ասվում է պատվիրակության «Թվիթեր»-ի էջում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Հայաստանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին, տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Reddit կայքի համահիմնադիր եւ գլխավոր նախագահ Ալեքսիս Օհանյանը ինստագրամյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին։ Նա հրապարակել է ՀՀ պետական դրոշն ու կից կատարել մակագրություն, որտեղ ասվում է․ «Հայաստանը՝ ժողովրդավարությունը, ենթարկվում է նավթային բռնապետություն Ադրբեջանի հարձակմանը: Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից այն ճանաչելուց մեկ տարի անց: […]
ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:
Այսօր գիշերը ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի հետ։
ՆԱՏՕ-ն անհապաղ ապաէսկալացիայի և ռազմական գործողությունները և դադարեցնելու կոչ է անում
168.am-ի հետ զրույցում կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ կառավարությունն այդ մասին կտեղեկացնի սահմանված ժամկետում:
«2022 թվականի սեպտեմբերի 13-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծանր զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։
Ֆրանսիան հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն` Ելիսեյան պալատին հղումով:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարը ձեռք է բերվել Ռուսաստանի ջանքերի շնորհիվ»,- «ՌԻԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Պաշտոնական հայտարարություններում և գրագրության մեջ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները «սադրանք» որակելը չի բխում Հայաստանի ռազմաքաղաքական և անվտանգային շահերից, լրջագույն հարված է հասցնում ռազմական էսկալացիայի սանձահարման դիվանագիտական գործողություններում ՀՀ դիրքերին, քաղաքական, քարոզչական և տեղեկատվական հարթակներում հող նախապատրաստում հերթական «ցավալի զիջումների» համար:
«Որքան վատանա իրավիճակը Դոնեցկի, Խերսոնի կամ Լուգանսկի մերձակայքում, այնքան տարբեր բռնկումներ կլինեն Եվրասիայի տարածքներում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնել:
Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ սպառնագին հռետորաբանություն է օգտագործել։
ՌԴ-ն իր ծայրաստիճան մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:
«Եթե Ադրբեջանի այս հարձակումը հաստատվի, անհրաժեշտ կլին միասնական եւ անհապաղ միջազգային արձագանք»,- գրել է Բուայեն:
Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Նա նշել է, որ Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել մարտական գործողություններն ու ինտենսիվ կրակը սահմանին։
Իրանական կողմը պատրաստ է ցանկացած օգնություն ցույց տալու Ադրբեջանին ու Հայաստանին