Բաժիններ՝

ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Այս մասին Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է Փարիզում Ուկրաինայի հարցով եվրոպական մի քանի երկրների և Կանադայի առաջնորդների հանդիպումից հետո։

«Մենք քննարկել ենք Ռուսաստանի վրա ճնշումների շարունակականությունը: Միանգամայն պարզ է, որ պատժամիջոցները կմնան ուժի մեջ: Մենք ցանկանում ենք արդար և երկարատև խաղաղության համաձայնագիր: Դա է մեր նպատակը», – ասել է նա «Bluesky» ցանցի տեսաուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս