Բաժիններ՝

ԵՄ-ն պատրաստ է ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան միջանցքի զարգացման համար

Եվրոպական և միջազգային ֆինանսական կառույցները պատրաստ են ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան փոխադրամիջանցքի զարգացման համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգությաան քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մարտի 27-ին Աշգաբաթում կայացած Եվրոպական միության և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարների 20-րդ հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսում
«Անդրկասպյան փոխադրամիջանցքի զարգացումը խոշոր ընթացիկ նախագիծ է: Եվրոպական և միջազգային ֆինանսական կառույցները պատրաստ են այս նախագծում ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել», – Կալասի խոսքերն է մեջբերել Turkmenportal պարբերականը։ 

Կալասն ընդգծել է ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության աճող ցանկությունը։Նրա խոսքով՝ Եվրամիությունը պլանավորում է ընդլայնել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։

Կալասը հատուկ շեշտը դրել է երիտասարդների փոխանակումների ծրագրերի զարգացման և գործարար ու ակադեմիական կապերի ամրապնդման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31