ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարինե Աճեմյանի կարծիքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում հրապարակված 30 կետանոց հայտարարությունը 30 տարիների ոլորտային աշխատանքներն ու համագործակցությունն էին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան խաղաղ բանակցությունների շրջանակում Ռուսաստանից չի ստացել փաստաթղթերի փաթեթ:
Ավելի քան հինգ միլիոն մարդ է Ուկրաինայի տարածքը լքել փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 19-ն ընկած ժամանակաշրջանում: Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ) պորտալում հրապարակված տվյալները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է:
Նա տեղեկացրել է, որ Գուտերեշը ցանկություն է հայտնել քննարկել Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված հրատապ քայլերը, ինչպես նաև խոսել մուլտիլատերալիզմի ապագայի մասին:
Ռումբի մասին հաղորդման պատճառով Սանկտ-Պետերբուրգի հայտնի Էրմիտաժի այցելուներին սկսել են տարհանել: Այս մասին ասվում է թանգարանի « ВКонтакте»-ի էջում արված գրառման մեջ:
Ուկրաինան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) հաղորդել է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչության եւ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (ՉԱԷԿ) միջեւ ուղիղ կապի վերականգման մասին։
Գործակալությունը նշում է, որ ներկայիս համաձայնագիրն իրենով նշանավորում է De Beers-ի վերադարձն Անգոլա 20-ամյա ընդմիջումից հետո: Անգոլան չափերով ալմաստների երկրորդ արտադրողն է Աֆրիկայում Բոտսվանայից հետո: Մինչեւ կորոնավիրուսի համավարակն Անգոլան տարեկան արդյունահանել է 9 միլիոն կարատից փոքր-ինչ ավելի ալմաստ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 20-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
ԵՄ-ի մի շարք երկրներ առաջարկում են դադարեցնել Ռուսաստանից միջուկային վառելիքի ներմուծումը, արգելել ռուսական նորությունների հեռուստաալիքները, դադարեցնել ռուսաստանցիներին այցագրեր տալը և նոր պատժամիջոցներ սահմանել իբր «Կրեմլի հետ կապված» ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների լարվածությունն անասելի մակարդակի էհասել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո: Այդ մասին ապրիլի 19-ին գրել է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց:
Հոլանդական ստորաբաժանումը պետք է ամրապնդի ՆԱՏՕ-ի դիմադարձման ներուժը Ռումինիայում գտնվելու եւ այնտեղ զինվարժանքներին մասնակցելու միջոցով:
Լոնդոնի Վեստմինստերյան մագիստրատական դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու կարգադրագիր է տվել: Այդ մասին ասված է դատական ատյանի՝ ապրիլի 20-ին տարածված հայտարարության մեջ։
Ռուսաստանը երկկողմ կապուղիներով Շվեդիային եւ Ֆինլանդիային նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հետեւանքների մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Միջխորհրդարանական մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բավական հաջող զարգացման ընթացք ունի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թուրքիա-Իսրայել հարաբերություններին առնչվող, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարցեր:
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը սոցցանցերում հաղորդել է, որ այցով ժամանել է Կիեև:
Բոսֆորում նավագնացությունը դադարեցվել է երկու ուղղություններով:
Ռուսաստանը փորձում է մինչև մայիսի 9-ն ամբողջությամբ գրավել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքները, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկը։
Ֆինլանդիայի խորհրդարանը՝ Էդուսկունտան, ապրիլի 20-ին ձեռնամուխ կլինի ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցի քննարկմանը: Այդ մասին հաղորդում են եվրոպական ԶԼՄ-ները:
Նորվեգիան Ուկրաինային է ուղարկել 100 «Միստրալ» զենիթա-հրթիռային համալիրներ ի պատասխան տարբեր սպառազինությոններ տրամադրելու՝ Կիեւի խանդրանքի:
ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Նոր Զելանդիայի ներկայացուցիչները Հոնոլուլուում (Հավայիի նահանգ) կայացած կոնսուլտացիաներում անհանգստություն են հայտնել Չինաստանի եւ Սողոմոնի Կղզիների կողմից անվտանգության ոլորտում համագործակցության պարփակ համաձայնագրի ստորագրումից:
Եվրամիությունը պլանվորում է ստեղծել հատուկ հիմնադրամ՝ նախատեսված Ուկրաինայի վերականգնման գործընթացի ֆինանսավորման համար: Ապրիլի 19-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Շվեդիայի կառավարությունը մտադիր է երկրի միգրացիոն վարչությանը տրամադրել 9,8 միլիարդ կրոն (ավելի քան 1 միլիարդ դոլար)՝ ուկրաինացի փախստականների ընդունման հետ կապված ծախսեի համար: Այս թվերը բովանդակում է գարնանային բյուջեի՝ ապրիլի 19-ին ներկայացված նախագիծը։
ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնում չանցկացնել հակաարբանյակային զենքի փորձարկումներ եւ մյուս երկրներին կոչ է անում մինանալու իրեն: Ապրիլի 18-ին այդ մասին հայտարարել է Քամալա Հարիսը՝ Կալիֆոռնայի նահանգի Վանդենբերգում ելույթ ունենալով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմակայանում: Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։
Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի դիմակներ եւ հագուստ, որոնք կարող են պաշտպանել քիմիական զենքից, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին ապրիլի 19-ին հաղորդել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբոու Կիսին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, խոսելով իշխանությունների նախաձեռնած այս գործընթացի մասին, նշեց՝ նպատակը բացառապես մեկ անձի՝ Փաշինյանի անվտանգության ապահովումն է ու դիրքերի ամապնդումը։
Զելենսկին առաջարկում է «Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարացնել 2022 թվականի ապրիլի 25-ից՝ 30 օրով»։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները պլանավորում են հրաժարվել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից եւ միանալ Ռուսաստանի ու Չինաստանի նոր դաշինքին: Այս կարծիքը հայտնել է Rai Al Youm թերթի տեսաբան Հալիդ ալ Ջաուսին։