
Մակրոնը հնարավոր է համարում Ուկրաինան վերականգնելու համար ռուսական ակտիվների օգտագործման հարցի համաձայնեցումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ուկրաինական խնդրի կարգավորման շրջանակներում կարելի է պայմանավորվել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու վերաբերյալ: Մակրոնն այս մասին հայտարարել է մարտի 27-ին Փարիզում:
«Ռուսաստանի սառեցված ակտիվները կարելի է օգտագործել վերականգնման համար՝ խաղաղ կարգավորման համաձայնագրի շրջանակներում»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերը հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները։
Նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ արևմտյան երկրներն իրավունք չունեն բռնագրավել սառեցված ակտիվները։