Բաժիններ՝

Ռուսաստանն ուկրաինացի 5 երեխայի է վերադարձրել Կատարի միջնորդությամբ

Հինգ երեխաներ շուտով կմիանան իրենց հարազատներին Ուկրաինայում՝ ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի աջակցությամբ և Կատարի միջնորդությամբ:

Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ռուսաստանում Կատարի դեսպան Ահմեդ բեն Նասեր Ալ Թանին և երեխաների օմբուդսմենի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Ղազարյանը Մոսկվայում Կատարի դեսպանատանը հանդիպել են երեխաների, նրանց մերձավորների և ուղեկցող անձանց հետ։

Ինչպես լրագրողներին հայտնել է հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, Ուկրաինայում իրենց հարազատների՝ հիմնականում մայրերի և հայրերի հետ կմիավորվի հինգ երեխա՝ 11-ից 17 տարեկան երկու աղջիկ և երեք տղա:

«Շնորհակալություն Կատարի պետությանն այս գործընթացում օգնության համար. նրանք ստանձնում են բանակցություններն ուկրաինական կողմի հետ, տրանսպորտային և այլ ծախսեր, երեխաների և նրանց մերձավորների ուղեկցությունը: Օգնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և պրոֆիլային  գերատեսչությունների ներկայացուցիչներ», – ընդգծել է Լվովա-Բելովան:

Երեխաների օմբուդսմենի մամուլի ծառայության տվյալներով՝  ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարի աջակցությամբ Ռուսաստանում 13 ընտանիքի 20 երեխա միավորվել է հարազատների հետ, 80 ընտանիքից 100 երեխա միավորվել է հարազատների հետ Ուկրաինայում և երրորդ երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս