
ԱՄՆ-ում թրքուհի է ձերբակալվել հակաիսրայելական գործողությունների մեջ ներգրավվելու համար

ԱՄՆ-ում գտնվող թուրք ուսանողուհի՝ Ռումեյսա Օզթուրքը, իր տան մոտ ձերբակալվել է ԱՄՆ ներքին անվտանգության վարչությանը կից գործող մաքսային վարչության (ICE) աշխատակիցների կողմից։ Թուրքական մամուլում լայնորեն տարածվել է ձերբակալման տեսանյութը։ Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ նա քննադատել է Իսրայելի գործողությունները Պաղեստինում՝ այն կոչելով ցեղասպանություն։ Նա նաև կոչ է արել իր համալսարանին հետ վերցնել ներդրումները Իսրայելի հետ կապ ունեցող ընկերություններից։
Նշենք, որ Թուրքիան Իսրայելի գործողությունները Պաղեստինում որակում է որպես ցեղասպանություն։
Օզթուրքի անունը հայտնվել է «Canary Mission» կոչվող կայքում, որտեղ ներկայացված են հակաիսրայելական ակտիվիստների անունները:
Օզթուրքի համար վարձվել է փաստաբան, որը դիմել է դաշնային դատարան՝ նշելով, որ կալանավորումն անօրինական է։
ABD’de gözaltına alınan Türk öğrenciden haber alınamıyor
🗣️Rumeysa Öztürk’ün avukatı Mahsa Khanbabai, Öztürk’ün nerede olduğunu bilmediğini ve kendisine ulaşamadığını açıkladı
Khanbabai, müvekkili hakkında “şu ana kadar hiç bir suçlama yapılmadığını” belirtti
‼️ ABD… pic.twitter.com/m4PyyrXdW2
— Ayrımcılık Hattı (@AyrimcilikHatti) March 26, 2025