Բաժիններ՝

Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվին և ամերիկյան ավիակիրին նոր հարվածներ հասցնելու մասին

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է բալիստիկ հրթիռներով Իսրայելի Բեն-Գուրիոնի օդանավակայանին և Թել Ավիվում ռազմական թիրախի հարվածելու մասին։

Այս մասին հայտարարել է  հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան՝ հավելելով, որ կանխվել է նաև ամերիկյան ռազմանավերի առաջխաղացումը Կարմիր ծովի հարավում:

Նշվում է, որ հարվածները հասցվել են «Zu El-Fikar» և «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռներով:

Հութիների ռազմական խոսնակն ընդգծել է, որ վերջին օրերի պատասխան գործողությունների և դիմակայության արդյունքներից մեկը դեպի Կարմիր ծովի հարավ հակառակորդի ռազմանավերի առաջխաղացման, ինչպես նաև ծովից օդային հարվածների և ռմբակոծության միջոցով հարձակումների ընդլայնման փորձերի խափանումն է։

Բացի այդ, նրա խոսքով, Եմենի զինված ուժերը Կարմիր ծովում նոր հարված են հասցրել ամերիկյան «Harry Truman» ավիակիրին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31