
Դատախազությունը պահանջել է յոթ տարով ազատազրկել Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին

Ֆրանսիայի դատախազությունը պահանջել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել յոթ տարվա ազատազրկման՝ Լիբիայի կողմից 2007 թվականի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով։
Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ 70-ամյա Սարկոզիին, ով պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2007-2012 թվականներին, սպառնում է նաև 300 հազար եվրո տուգանք։
Նախկին նախագահի պաշտպանական կողմը մերժել է բոլոր մեղադրանքները։
Սարկոզին ասել է, որ կշարունակի պայքարել ճշմարտությունը հաստատելու համար և հավատում է դատարանի իմաստությանը:
Նա մեղադրանքները կեղծ է անվանել եւ ընդգծել, որ մտադիր է ապացուցել իր անմեղությունը։
Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված խախտումների մասին առաջին մեղադրանքները հնչել են 2011 թվականի մարտի սկզբին Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի կողմից։
Նրա պնդմամբ՝ Սարկոզին ֆինանսական աջակցություն է ստացել Լիբիայի իշխանություններից։