Բաժիններ՝

Եգիպտական պատվիրակությունը մեկնել է Կատար Գազայի շուրջ բանակցությունները շարունակելու համար

Եգիպտական ​​պատվիրակության անդամները մեկնել են Դոհա՝ շարունակելու խորհրդակցությունները պաղեստինցի գերիների դիմաց իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ։ Այս մասին հայտնում է եգիպտական ​​«Al-Qahira al-Ikhbariya» հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ պատվիրակության կազմում են երկրի անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Սպասվում է, որ հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի նախապատրաստման շրջանակներում կքննարկվեն դեպի Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերսկսումը ​։

Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ ընդհատելով ընթացիկ տարվա հունվարին հաստատված հրադադարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս