
ԱՄՆ-ն չեղարկել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը (USAGM) հետ է կանչել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու մասին համապատասխան որոշումը:
Այս մասին ասված է ԱՄՆ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանի դատարանի էլեկտրոնային տվյալների բազայում ստացված փաստաթղթում։
Գործակալության հատուկ խորհրդական Քերի Լեյքի՝ «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսին ուղղված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության կողմից մեդիա կորպորացիայի ֆինանսավորումը դադարեցնելու մասին մարտի 15-ի հրամանը չեղյալ է հայտարարվել: Նամակում նաև ընդգծվում է, որ դրամաշնորհների հատկացման մասին համաձայնագիրը վերականգնվել է։
Միևնույն ժամանակ, գործակալությունը ընդգծել է, որ իրեն իրավունք է վերապահում ապագայում դադարեցնել ֆինանսավորումը, եթե նման որոշումը նպատակահարմար և օրինական համարվի։