Չի կարելի դա անել միակողմանիորեն, միայն շատ այլ բաների հետ սերտ կոոպերացմամբ:
Լատվիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որում ԵՄ-ի երկրներին կոչ է արել դադարեցնել վիզայի տրամադրումը Ռուսաստանի ու Բելառուսի քաղաքացիներին: Այդ մասին հաղորդել է Սեյմի մամուլի ծառայությունը:
Մոսկվան պլանավորում է մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաների շուրջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը՝ պատասխանելով ՌԴ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաևն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ռուսական կողմը անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին ուղղված քննադատությունները։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը այսօր լրգրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհnւմ, nրտեղ գերիշխnւմ է ռեալպnլիտիկի սկզբnւնքը, միջազգային հարցերnւմ հիմնականում կիրառվում են երկակի չափանիշներ ինչպես նաև nւժեղի դիրքերից հանդես գալու իրավnւնք։ Սա փաստ է և կապ չունի, թե Արևմուտքի կողմնակից ես կամ Ռուսաստանի:
Դրանից հետո նույն վայրում գրանցվել է 4 մագնիտուդից պակաս հինգից ավելի հետցնցում: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:
Ինչպես նշում է թերթը, Բերդիմուհամեդովը նշել է Կասպից ծովում ազգային նավատորմի ստուգատեսի բարձր մակարդակը:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում` Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներն օգոստոսի 9-ին դիմել են Ավստրալիայի արտգործնախարար Փոնի Վոնգին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Նամակը հեմատեղ ստորագրեն են Նոր Հարավային Ուելսի օրենսդրական համագումարի խոսնակ Ջոնաթան Օդեան և օրենսդրական խորհրդի անդամ Ուոլթ Սեքորդը։ Վերջինս Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է։
Բայց, որ մենք օգնում ենք Ուկրաինային ռազմական առումով, չի նշանակում, թե ամեն հնարավորը չենք անում բանակցությունների համար
Օգոստոսի 8-ին սիրիական զորքերի եւ ընդդիմության զինված կազմավորումների շփման գծում, որոնց աջակցում է Թուրքիան, սպանվել է երեք ահաբեկիչ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ կապերի շուրջ, ընդգծել դրանց սերտացման կարևորությունը:
Գիտնականների կանխատեսումների համաձայն, եթե միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ, դարի կեսերին գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել մոլորակի վրա 2 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացում:
Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել է առավելագույնը մարտի 26-ից ի վեր, երբ արձանագրվել էր 24 072 հիվանդ: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 770 657 դեպք:
Նա ասել է, որ մեզ դուր կգա նրա որոշումը, եւ այն, թե նա երբ կհայտնի դրա մասին, սոսկ ժամանակի հարց է
«Սա հասկանալու համար բավական էր պատկերացնել միայն այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո որևէ բան չավարտվեց, ոչ թե՝ Ղարաբաղը հանձնենք և լավ կապրենք, Հայաստանն էլ հանձնենք՝ լավ չենք ապրի: Իսկ հասարակությունն իր դրսևորած անտարբերությամբ ինձ հիմք է տալիս մտածելու, որ եթե, ասենք, Մալաթիա-Սեբաստիայի հանձնման հարցը դրվի, Դավթաշենը անհաղորդ կմնա: Մենք այսօր գտնվում ենք տոտալ թմբիրի մեջ: Մի խումբ ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչները շատ քիչ են՝ բացատրելու և հասկացնելու, որ պետք է արթնանալ թմբիրից»:
Դրանց թվում են «Ցզիլին-1 Գաոֆեն-03D» շարքի տասն օպտիկական արբանյակներ, որոնք պլանավորվում է օգտագործել Երկրի հեռավար զոնդավորման եւ բարձր լուծաչափի պատկերներ ձեւավորելու համար:
ՌԴ ԱԳՆ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և պահպանել օրերս ձեռք բերված պայմանավորվածությունները Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արթուր Խաչիկյանը ռուս խաղաղապահներին միջազգային խաղաղապահներով փոխարինելու կողմնակիցներին նաև հիշեցրեց պատմության դառը փորձը, երբ միջազգային խաղաղապահներ տեղակայված երկրներում իրականացվել են ցեղասպանություններ, օրինակ՝ Սոմալիում զոհ է դարձել 500 հազար, Ռուանդայում՝ 800 հազար, Բոսնիա և Հերցեգովինայում՝ 8 հազար, իսկ Դարֆուրում՝ 200 հազար մարդ։
Նախարարությունը նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից երկիրը պատրաստ է կողմերին տրամադրել բանակցային հարթակ, ինչպես նաև բովանդակային և փորձագիտական աջակցություն՝ հնարավոր բանակցությունների ընթացքում։
2022 թվականի հուլիսին Գերմանիայում սպառողական գները, որոնք ներդաշնակեցված ԵՄ չափանիշներին, հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 8,5%-ով: Դաշնային վիճակագրական ծառայության (Destatis) վերջնական տվյալները ներկայացնում է «Ինտերֆաքս»-ը։
ԱՄՆ-ը Ուկրաինային պաշտպանության համար ռազմական սարքավորում կտրամադրի «որքան որ պահանջվի»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է Լատվիա այցի ընթացքում:
Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը դասվում է աշխարհի ամենակարևոր խնդիրների շարքում, որը սպառնալիք է ստեղծում երկրագնդի, մարդկության և կենսաբազմազանության համար տնտեսական, հասարակական, բնապահպանական կյանքի տարբեր ասպեկտների վրա ունեցած բացասական հետևանքների պատճառով։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը կանչել է Չինաստանի դեսպան Չժեն Ցզեգուանին՝ Թայվանի շուրջ ստեղծված իրադրության ֆոնին Պեկինի դիրքորոշումները ճշտելու համար: Այդ մասին հաղորդել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասին:
Այդ զինավարժանքները կարող են պահանջել լրացուցիչ ուժեր, որոնք կգործեն Մերձբալթիկայում եւ արեւելյան թեւում
ԱՄՆ-ը նույնպես մեծացնում է իր ներկայությունը դաշինքի արեւելյան թեւում:
Ինչպես ճշտել են Ժիրոնդի պրեֆեկտուրայում, կրակի տարածման սպառնալիքի պատճառով տարհանվել Է շուրջ 6 հազար մարդ: BFM հեռուստաալիքի տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել Է 16 տուն:
Առաջին հերթին, մենք կառաջարկենք ուկրաինացի հրամանատարների պատրաստում. կոնսուլտացիաներ եւ հրահանգներ:
Բորիս Ջոնսոնը, որը շուտով կլքի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, ցանկացել է հանդիպել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ, սակայն վերջինս մերժել է:
ԵՄ-ի մամուլի տեղեկագրի համաձայն, միության երկրներ ածխի ներմուծման ամենամյա ծավալը կազմում է 8 միլիարդ եվրո (ՌԴ-ից մատակարարումները կազմում են այդ գումարի մոտավորապես կեսը):