Լավրովի այցը Հայաստան մշակման փուլում է․ Զախարովա

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մշակվում է։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովային հարցրել են, թե հայտնի՞ են արդյոք Լավրովի` մայիսին սպասվող այցի ամսաթիվն ու օրակարգը, և արդյոք այն կապված է Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսության բացման հետ։

«ՌԴ արտգործախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի վերաբերյալ կարող եմ ասել, որ այն մշակվում է։ Մենք անպայման ձեզ մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ավելի ուշ կներկայացվեն նաև մանրամասներ հարցի երկրորդ մասի վերաբերյալ։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարի առաջիկա այցի մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ–ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031