Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ծրագրերն իրականացնելու համար դաշինքի ռեսուրսները չեն բավարարում

ՆԱՏՕ-ի երկրների գլխավոր շտաբները նոր զենք են սպասում իրենց կառավարություններից և հաստատում են, որ ՆԱՏՕ-ի երկրների առկա ռազմական կարողությունները և պաշտպանական ծախսերը՝ ՀՆԱ-ի 2%-ի չափով, բավարար չեն դաշինքի առկա ծրագրերը գործնականում իրականացնելու համար։ Նման հայտարարությունն է արել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Քավո Դրագոնեն ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների պետերի նիստից հետո անցկացված մամուլի ասուլիսում։ Նա, սակայն, ընդգծել է, որ այս հանդիպմանը ռազմական ծախսերի անհրաժեշտ մակարդակը չի քննարկվել։

«Մենք ճշգրիտ թվերի մասին չխոսեցինք։ Այս միջոցների (ռազմական բյուջեների) ստացողներն Գլխավոր շտաբի պետերն են։ Մենք բացահայտում ենք սպառնալիքները և հաստատում ռազմական ծրագրերը, որոնք որոշում են, թե ինչ այլ հնարավորություններ են մեզ անհրաժեշտ։ Հաջորդը, ակնկալում ենք, որ այս զենքերն ու ռեսուրսները մեզ կտրամադրվեն։ Կկազմի՞ դա ՀՆԱ-ի 3-4-5%-ը… Բայց միանշանակ է, որ 2%-ը բավարար չէ։ Այն, ինչ մենք հիմա ունենք, բավարար չէ»,-ընդգծել է Դրագոնեն։

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ դաշինքի երկրները մտադիր են որակապես բարձրացնել իրենց ռազմական կարողությունները, և նշել, որ եվրոպական արդյունաբերությունը պետք է գործի ավելի արագ, ավելի ճշգրիտ բավարարի ռազմական պահանջները և պատրաստ լինի ավելացնել արտադրությունը։ Նա հույս է հայտնել, որ եվրոպական արդյունաբերությունն «արագ կփոխի իր տեսակետները և կսկսի իրականացնել ռազմական պատվերները»։

Հանդիպումը ՆԱՏՕ-ում վերջին ռազմական խորհրդակցություններն էին հունիսի վերջին Հաագայում անցկացվելիք գագաթնաժողովից առաջ, որի ժամանակ դաշինքի երկրները պետք է որոշեն իրենց ռազմական ծախսերի շեմը մինչև 2030 կամ 2032 թվականը 2%-ից բարձրացնել մինչև 5%: ԱՄՆ վարչակազմը պահանջում է, որ եվրոպական երկրների ռազմական ծախսերը մեծացվեն մինչև իրենց ՀՆԱ-ի 5%-ը: Այդ մակարդակը համեմատելի է Սառը պատերազմի գագաթնակետին ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների ծախսերի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս