
Boeing-ը 200 միլիարդ դոլարի պատվեր է ստացել Qatar Airways-ից

Ամերիկյան Boeing Co. կոնցեռնը 160 ինքնաթիռ մատակարարելու պատվեր է ստացել Կատարի Qatar Airways ավիաընկերությունից։Այս մասին հայտնում է Reuters-ը:
200 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի մասին հայտարարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Դոհա կատարած այցի ժամանակ։ Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին։
Թրամփը նշել է, որ այս պայմանագիրը ռեկորդային է Boeing-ի պատմության մեջ։
Ընկերության բաժնետոմսերը մայիսի 14-ին բորսայական առևտրի ընթացքում թանկացել են 1.6 տոկոսով։ Այս տարվա սկզբից դրանց արժեքը աճել է 16.8 տոկոսով։