Բաժիններ՝

Չինաստանը դադարեցրել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ արտահանման վերահսկողության որոշ միջոցները

Չինաստանը՝ Միացյալ Նահանգների հետ կնքված առևտրային համաձայնագրի շրջանակներում կասեցնում է տասնյակից ավելի ամերիկյան ընկերությունների նկատմամբ առևտրի և ներդրումների արգելքը: Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Կասեցումն ուժի մեջ է մտել մայիսի 14-ից և կտևի 90 օր։

Միաժամանակ, Չինաստանը նաև ժամանակավորապես վերացնում է ռազմական նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների արտահանման վերահսկողության միջոցներն ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ:

Այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնը և Պեկինը հայտարարել էին, որ համաձայնության են եկել մաքսատուրքերը 90 օրով փոխադարձաբար նվազեցնելու հարցի շուրջ: Միացյալ Նահանգները մայիսի 14-ից մինչև 30 տոկոսի են հասցրել չինական ապրանքների մեծ մասի համար սահմանված մաքսատուրքերը, իսկ Չինաստանը ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը նվազեցրել է՝ հասցնելով մինչև 10 տոկոսի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս