Կմասնակցի՞ Պուտինը Ստամբուլում կայանալիք բանակցություններին. Պեսկովի պատասխանը

ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք շանս կա՞, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։

Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին որոշել էր, որ ինքը պետք է գլխավորի պատվիրակությունը, ինչը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյին առիթ է տվել հայտարարելու «դատարկ աթոռի» մասին, որտեղ պետք է նստեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միևնույն ժամանակ Մոսկվան չէր հաստատել Պուտինի մասնակցությունն այս բանակցություններին։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։ Ռուսաստանը լուրջ է տրամադրված երկարատև խաղաղ կարգավորման հասնելու ուղիներ փնտրելու հարցում։ Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակը հակամարտության սկզբնապատճառների վերացումն է ու ՌԴ շահերի ապահովումը։

Տեսանյութեր

Լրահոս