Բաժիններ՝

Չինաստանն ավարտել է 140 տոննա տարողությամբ բազմակի օգտագործման հեղուկային հրթիռային շարժիչի փորձարկումները

Չինաստանը հաջողությամբ ավարտել է 140 տոննա տարողությամբ հեղուկ թթվածնով-մեթանով աշխատող շարժիչի լիամասշտաբ փորձարկումները, որը կկիրառվի երկրի բազմակի օգտագործման հրթիռային արձակման կայաններում, երեքշաբթի հայտարարել է շարժիչի արտադրողը, հաղորդում է «Синьхуа»-ն։

Չինաստանի Աերոտիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիային առընթեր գործող Ավիատիեզերական շարժիչի տեխնոլոգիաների ակադեմիայի մշակած հրթիռային շարժիչն ունի ամենաբարձր քարշային ուժը Չինաստանի առկա բաց ցիկլի հեղուկ թթվածնի և մեթանի շարժիչների շարքում։

Այն նախատեսված է բազմակի օգտագործման հրթիռների՝ կարևորագույն էներգիայի աղբյուր ծառայելու համար և կարևոր դեր կխաղա ապագա «Տիեզերք-Երկիր» տրանսպորտային համակարգերի, բազմակի օգտագործման հրթիռակիրների և ծանր բեռնունակության հրթիռների մշակման մեջ։

Ակադեմիան հայտարարել է, որ վերջին հաջող փորձարկումը նշանավորում է երկրում 100 տոննա տարողությամբ հեղուկ թթվածնով և մեթանով աշխատող շարժիչների մշակման գործում առաջընթացը։ Շարժիչի մշակման պաշտոնական մեկնարկից մինչև փորձարկման ավարտն ամբողջ գործընթացը տևել է ընդամենը յոթ ամիս։

2024 թվականի դեկտեմբերին Ավիատիեզերական շարժման տեխնոլոգիաների ակադեմիան փորձարկեց իր 90 տոննա բազմակի օգտագործման հեղուկ թթվածնա-կերոսինային շարժիչն առևտրային տիեզերանավի համար, ինչը կարևոր նվաճում էր 2023 թվականից ի վեր, երբ այն սկսեց կենտրոնանալ առևտրային տիեզերական թռիչքների վրա։

Չինաստանի կառավարության 2024 թվականի աշխատանքային զեկույցում առևտրային տիեզերական հետազոտությունը «տնտեսական աճի նոր շարժիչ» է որակվել։

Ակադեմիայում վստահեցրել են, որ լրացուցիչ ջանքեր կգործադրվեն ավելի ծանր շարժիչների, մասնավորապես՝ հեղուկ թթվածնով և մեթանով աշխատող 200 տոննա տարողությամբ բազմակի օգտագործման շարժիչների մշակման ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս