Բաժիններ՝

Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններին. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին կայանալիք բանակցություններին։

Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը։

Պաշտոնյան այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Կրեմլը հայտարարել է բանակցություններին մեկնող ռուսական պատվիրակության կազմը, որի մեջ չէր մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Թրամփն ավելի վաղ չէր բացառել, որ կարող է մեկնել Թուրքիա, եթե այնտեղ լինի Պուտինը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին առաջարկել էր անձամբ հանդիպել Ստամբուլում։Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ բանակցություններ կկայանան Դոլմաբախչա պալատում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս