Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է արել արագացնել F-16 ինքնաթիռների վաճառքը։ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ հուսով են, որ այդ վաճառքը կարող է համոզել Անկարային վերացնել ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ իր առարկությունը, սակայն հիմնական սենատորը կտրականապես դեմ է դրան:
Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին և Եվրոպական խորհրդարանում ընդունված համատեղ բանաձևին՝ նշելով, որ Եվրոպան և Իտալիան չեն կարող երես թեքել այն ամենից, ինչ կատարվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շատ անհաջող միջադեպ էր»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ խոսելով հունվարի 17-ին Արցախի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին: Խոսքն այն դեպքի մասին է, երբ ադրբեջանցի «էկոակտիվիստներն» Արցախի ճանապարհին կանգնեցրել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, ներս մտել, սարսափեցրել անչափահասներին:
Վրաստանի Սագարեջո քաղաքում (Կախեթի շրջան) 48-ամյա տղամարդը բնակարանի պատշգամբից կրակ է բացել բակում գտնվող մարդկանց վրա։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում հայտարարել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու՝ իր պլանների մասին, հաղորդում է The Hill-ը։
Բևեռային արջը հարձակվել է Ալյասկայի արևմուտքում գտնվող հեռավոր բնակավայրերից մեկի բնակիչների վրա և սպանել երկու մարդու:
Անցյալ տարի նա Met Gala-ին ներկայացել էր Մերիլին Մոնրոյի զգեստով, որը կրելու համար ստիպված էր եղել 7 կգ քաշ կորցնել: 2021 թ.-ին Քարդաշյանը ներառվել է Forbes ամսագրի կողմից կազմված միլիարդատերերի ցուցակում, որը ներկայում նրա կարողությունը գնահատում է 1,8 միլիարդ դոլար:
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այն կարծիքին է, որ ո՛չ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, ո՛չ սեպտեմբերյան պատերազմի, ո՛չ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարցերի պատասխանները գործող իշխանությունների օրոք չեն տրվելու:
39 օր Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախում տնտեսական կյանքը կանգ է առել. դա բացասական հետևանք է ունենալու նաև Հայաստանի տնտեսության վրա, որովհետև Արցախի տնտեսությունը լիարժեք ինտեգրված է Հայաստանի տնտեսությանը, իսկ, եթե հիշենք նաև, որ 2020 թվականին Արցախում գտնվող տնտեսական տարածքներն անցան Արդբեջանին, որի ՀՀ տնտեսության վրա բացասական հետևանքների մասին բազմաթիվ մասնագետներ բարձրաձայնեցին, ապա պարզ է դառնում, որ այս շրջափակումը ևս հերթական հարվածն է հասցնելու նաև Հայաստանի տնտեսությանը։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀՀ իշխանությունները, ինչո՞ւ ոչ՝ երբեմն նաև Ադրբեջանի իշխանությունները գտնվում են աշխարհաքաղաքական դեգերումների մեջ՝ Մոսկվա-Արևմուտք անընդհատ ու իրար հերթ չտվող բանակցային «կանգառներով»։
Նշվում է, որ կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով:
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Հունվարի 17-ին ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտների առթիվ:
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է միջազգային ջանքերի միավորման անհրաժեշտության մասին ֆաշիզմի դրսեւորումների դեմ պայքարի բնագավառում:
168.am-ի հյուրը հայտնի քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության հիմնադիր-նախագահ, ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր Արտաշես Գեղամյանն է:
Անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմիցհիշյալ բանաձևի ընդունմանը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը կհանգեցնի Եվրոպական Միության գործադիր մարմինների վրա ճնշման, որպեսզի վերջիններս իրենց հերթին ճնշեն Ադրբեջանին՝ վերջ տալու իր վարած էթնիկ զտման քաղաքականությանը և վերադառնալու խաղաղ բանակցությունների՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարարար սկզբունքների հիման վրա։
Պերուում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է 53-ի:
Պետական բարձրագույն պաշտոնը թափուր է մնում հոկտեմբերի 31-ից՝ այն բանից հետո, երբ գեներալ Միշել Աունը վեցամյա լիազորությունների ավարտից հետո լքեց Բաաբդայի նախագահական պալատը:
Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այսօր հուշագիր են ստորագրել ազատ առևտրի մասին, արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում, Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
Այս ծանր պահին մենք մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,-ասված է ցավակցական հաղորդագրության մեջ։
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ցավակցել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը նաև տեղեկություններ փոխանցեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության՝ Մայր Աթոռի կողմից պահպանության և Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը՝ Երուսաղեմ) Յոել Լիոնը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:
Արցախի պետնախարարը նկատել է նաև, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանի հետ առևտրային գործունեությունը՝ ընդունելով ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը։ Նա դա համարել է «մեծ խաղացողներից շատերի երկակի ստանդարտների օրինակ»:
«Մարդկանց և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի»,-ասված է գրառման մեջ:
Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց օրերս շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքները» բանաձևի նախագծին։
Հրամանագրերը նախագահն ստորագրել է վարչապետի և խորհրդարանի երկու պալատների խոսնակների հետ խորհրդակցություններից հետո։
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «գողություն» էր որակել Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը՝ նշելով, որ առաջին տարին չէ, որ այդ երևույթը գոյություն ունի, և ԵՄ-ն թիրախավորում է ոչ միայն մասնավոր անձանց միջոցները, այլև Ռուսաստանի պետական ակտիվները։