120 հազար հայ պետք է ապրի խաղաղ և առանց էթնիկ զտման վախի․ Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադել
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազուն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն՝ շեշտելով, որ արդեն 38 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից։
Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ 2022 թվականին Վրաստանում վարորդական իրավունք է ստացել Ռուսաստանի 79 քաղաքացի։
Նա Ադրբեջանին կոչ արեց հարգել միջազգային հանձնառությունները, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ապահովել միջազգային կառույցների անխոչընդոտ հասանելիություն Լեռնային Ղարաբաղ և սկսել բանակցություններ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ, որով կերաշխավորվեն ԼՂ հայ բնակչության բոլոր իրավունքներն ու անվտանգությունը։
Խստորեն դատապարտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբերի ագրեսիան, որը զինադադարի խախտում է և լուրջ հետևանքներ ունի խաղաղության գործընթացի համար:
Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին։
«Նրանք էլ չէին կարող գործնական քայլերի դիմել, որովհետև շատ պարզ է, որ խաղաղապահները գործողությունների սահմանափակում ունեն, և այնպես չէ, որ կարող են ռազմական ուժի դիմելով՝ այդ ճանապարհը բացել: Աշխարհում տարբեր խաղաղապահ առաքելություններ կան, սա միակը չէ, որ իրականացվում է ռուսների կողմից: Ես չեմ տեսել որևէ դեպք, երբ ռազմական ուժ կիրառելով՝ խաղաղապահներն ինչ-որ խնդիր լուծեն»:
Եվրոպական խորհրդարանում քննարկվում է Լաչինի միջանցքի շրջափակման թեման․ ՈՒՂԻՂ
«Առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի։ Երեկ կամ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ:
Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի փակվելուց հետո ակտիվացան նոր պատերազմի հավանականության մասին խոսակցությունները, թեպետ մինչ այդ՝ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո, ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև իշխանության ներկայացուցիչներն էին հայտարարում Ադրբեջանի կողմից նոր հնարավոր հարձակման մասին, մասնավորապես՝ Նախիջևանի ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։
Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, ասել է թե՝ Փաշինյանի գրպանային պատգամավորները, որևէ կերպ չեն զիջում իրենց առաջնորդին՝ Արցախն ամբողջապես թշնամուն նվիրելու, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարիդրացիություն սկսելու մասին ելույթների հարցում, ավելին՝ երբեմն նույնիսկ գերազանցում են նրան։ Եթե ընդդիմադիրներն առաջարկում են, օրինակ, դատապարտել Բաքվի և Անկարայի ընդունած Շուշիի հակահայկական հռչակագիրը, կամ սատարել Արցախի Հանրապետությանը, ՔՊ-ն տապալում է այդ նախաձեռնությունները՝ հանկարծ Ադրբեջանին չբարկացնելու համար։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 18-ին հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:
Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար շարժիչներ է արտադրող ուկրաինական «Motor Sich» ընկերությունը գրասենյակ է բացել Անկարայում։
Բրազիլիայի գլխավոր դատախազությունն առաջին մեղադրանքներն է ներկայացրել կառավարական շենքերը գրոհելու մեջ ներգրավված շուրջ չորս տասնյակ մարդկանց նկատմամբ։
ԱՄՆ Պենտագոնի (Պաշտպանության նախարարություն) խոսնակ գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը Կոնգրեսում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներին:
«Կանխատեսման նվազեցման երեք փուլերից հետո գոնե այս անգամ մենք վատթարագույն սցենար չենք սպասում», – պարզաբանել Է նա:
Ազգային ժողովում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանն անդրադառնալով վերջերս Թուրքիայի կողմից Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացմանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ի՞նչ փուլում է գտնվում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքում ձեռք բերված մյուս պայմանավորվածությունը՝ 3-րդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, թե իր գնահատմամբ՝ խաղաղությունը ռեֆորմ է, և ըստ նրա պատկերացման՝ ինչպես ցանկացած ռեֆորմ, խաղաղության օրակարգը նույնպես կարող է հանդիպել դիմադրության:
Ավելի ուշ հայտնի Էր դարձել, որ բելգիացի քննիչները կասկածյալներից առգրավել են ավելի քան 1,5 միլիոն եվրո կանխիկ գումար և արժեքավոր նվերներ։
Այս պահին ԵԽ դիմաց հայերը բողոքի ակցիաներ են իրականացնում, որը, մեր տեղեկություններով, կազմակերպվել է Հայաստանի մի քանի ընդդիմադիրների կողմից։
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո հրաժարվել են մասնակցել Ռուսաստանում եռակողմ հանդիպմանը, որն ըստ նրա՝ պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև շրջափակման հետևանքով մի շարք ոլորտներում ստեղծված խնդիրներն ու այդ պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումները:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Եվրոպական խորհրդի նախագահը նաև կողմ էր արտահայտվել Ուկրաինա տանկեր ուղարկելուն:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ընդունել է այդ երկրում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանին և հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Աբրահամ Ֆըրաթին
Մեծ Բրիտանիայում սկսվել է Առողջապահության ազգային համակարգի 55 միավորումների բուժքույրերի երկօրյա գործադուլը, նրանք շարունակում են պահանջել գնաճից 5 %-ով բարձր աշխատավարձի ավելացում:
Քիչ առաջ իր մեծ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանի ու Բելառուսի ՀԱՊԿ, ԵԱՏՄ գործընկերները միշտ չեն աջակցում Ռուսաստանին ու Բելառուսին միջազգային հարթակներում քվեարկելիս` անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու՝ ՀՀ իշխանությունների որոշմանը։
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ Վիեննայում բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ն սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ: