Իրանի հանրային քննարկումներում աստիճանաբար ավելի ու ավելի շատ են հնչում Բաքվի դեմ մեղադրանքներ

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը տելեգրամյան իր @caspian_frontiers ալիքում գրում է.

«Իրանի հանրային քննարկումներում աստիճանաբար ավելի ու ավելի շատ են հնչում Բաքվի դեմ մեղադրանքներ։

Մի կողմից շեշտվում է այն, որ Իրանի հյուսիսային հատվածների դեմ իրականացված գործողությունների ժամանակ իսրայելական կործանիչներն օդ են բարձրացել Ադրբեջանի տարածքից, մյուս կողմից ԻԻՀ ղեկավարությունից պահանջվում է հաշվեհարդար տեսնել Բաքվի հետ։

Օգտատերերից մեկի գրառման մեջ, օրինակ, ասվում է. «Պիտի նախ կոտրես այն ձեռքը, որ ուզում է թիկունքդ դաշույն խրել, հետո նոր մտնես իրական մարտի մեջ դիմացդ կանգնածի հետ։

Փորձագիտական և վերլուծական շրջանակներում նույնպես մեծ թափ է հավաքում այս պատերազմում Ադրբեջանի մասնակցությանը վերաբերող խնդիրների քննարկումը, և իրավիճակը հասել է մի կետի, որ այդ թեմայով հրապարակումներ են տեղ գտնում արդեն նաև ԻՀՊԿ ամենահայտնի լրատվամիջոցներում, այդ թվում Թասնիմում»։

Տեսանյութեր

Լրահոս