Բաժիններ՝

Բոլորը պետք է անհապաղ տարհանեն Թեհրանը. Թրամփն աղմկահարույց գրառում է արել

Ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրան-Իսրայել պատերազմի ու բանակցությունների մասին հերթական աղմկահարույց գրառումն է արել։ Նա մասնավորապես գրել է, որ Իրանը պետք է ստորագրեր այն համաձայնագիրը, որն ինքն առաջարկել էր Թեհրանին։

«Ինչպիսի ամոթ և անհարկի մարդկային կորուստ: Պարզապես ասեմ, որ ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ: Ես դա ասել եմ նորից ու նորից: Բոլորը պետք է անհապաղ տարհանեն Թեհրանը»,- գրել էր Թրամփը։ Նրա այս գրառումը մեծ աղմուկ է առաջացրել նաև Միացյալ Նահանգներում, որտեղ ԱՄՆ նախագահին կոչ են անում որևէ պարագայում չմիանալ Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին։

Նշենք նաև, որ ժամեր առաջ Թրամփը վաղաժամ լքել է G7 գագաթնաժողովը՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով և վերադարձել Վաշինգտոն։ ԱՄՆ նախագահն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է գումարել՝ քննարկելով իրադրությունը Մերձավոր Արևելքում

Ամերիկյան պարբերականների փոխանցմամբ, նա հանձնարարել է ԱՄՆ դիվանագետներին հրատապ հանդիպում անցկացնել իրանական կողմի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս