
Բրիտանական MI6 հետախուզական գործակալության ղեկավարն առաջին անգամ կին կլինի

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության գործակալության, որը հայտնի է որպես MI6, ղեկավարը կառույցի 116-ամյա պատմության մեջ առաջին անգամ կլինի կին՝ 47-ամյա Բլեյզ Մետրևելին։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ին։
Մետրևելիի նշանակման մասին հայտարարել է բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը։ Նա այս աշնանը կփոխարինի MI6-ի ներկայիս ղեկավար Ռիչարդ Մուրին։
Բլեյզ Մետրևելին հետախուզական ծառայությանը միացել է 1999 թվականին, դեռևս Քեմբրիջի ուսանողական տարիներին։ Այժմ նա MI6-ի տեխնոլոգիաների և նորարարության բաժնի ղեկավարն է, ինչը նրան դարձնում է հետախուզության ղեկավարության անդամ։ Այդ բաժանմունքը հանրությանը հայտնի է Q, տառով։ Մետրևելին նախկինում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ հակահետախուզական ծառայությունում՝ MI5-ում։