
ԱՄՆ պետքարտուղարը գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է Իսրայել-Իրան հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել գործընկերների հետ՝ քննարկելով Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի հետ հեռախոսազրույցում Ռուբիոն անդրադարձել է Իսրայել-Իրան շարունակվող հակամարտությանը:
Պետքարտուղար Ռուբիոն և արտաքին գործերի նախարար Լեմին վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ մնալ սերտ կապի մեջ և խրախուսել այնպիսի դիվանագիտական ուղի, որը կապահովի, որ Իրանը երբեք չմշակի միջուկային զենք:
Մարկո Ռուբիոն Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում ևս քննարկել է Իսրայել-Իրան հակամարտությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ սերտ կապ պահելու դաշնակիցների և գործընկերների հետ։Ռուբիոն նաև հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում զարգացող իրավիճակին:
Կողմերը համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը՝ խրախուսելու դիվանագիտական ուղին, որը կապահովի Իրանի կողմից միջուկային զենք չմշակելը: