Ուկրաինայում մահացել է երկրի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին և նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը։
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) եռօրյա լուռ բողոքի ակցիա է սկսել Նիդերլանդների խորհրդարանի դիմաց` քաղաքական և հասարակական ուժերի ուշադրությունը հրավիրելու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, որն առաջացել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի անողոք ռեժիմի կողմից իրականացված Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով։
Համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում Լաչինի միջանցքի շրջափակմանը վերաբերվող հոլովակ է հրապարակել և տեղադրել է Հայաստանի դրոշը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:
Նրա խոսքով, առաջին մատակարարումների իրականացման համար իրանական կողմը պետք է ստանա Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների լիցենզիաները, իսկ ավտոմեքենաների համար պահանջվում է ՌԴ պետստանդարտի կողմից հաստատում։
«Գլխավոր հարցը, որպեսզի չլինի Ռուսաստանը՝ խաղաղապահները Ղարաբաղում, ռազմաբազան ու ՀԱՊԿ-ը՝ Հայաստանում։ Մնացածը ԵՄ-ն թողնելու է իր ռեգիոնալ խաղացողներին, մասնավորապես՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Եթե ՀՀ-ում դեռ ինչ-որ մարդկանց մոտ կան պատրանքներ, որ Արևմուտքից լինելու են անվտանգային ավելի ամուր երաշխիքներ Հայաստանին, քան Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, խորապես սխալվում են։
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, այդ թվում, ունի նաև աշխարհաքաղաքական համատեքստ: Դրա մասին են վկայում թե՛ Մոսկվայից, թե՛ Թեհրանից եկող ազդակները, և եթե մեզ թվում է, որ այս շրջանում Իրանից այդքան շատ չեն խոսում, իրենց դա չի հուզում, բնավ այդպես չէ»:
Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել և համատեղ ընդունել փոխզիջումներ՝ ճգնաժամը հնարավորինս արագ լուծելու համար։
«Այն մարդիկ, որոնք նման թեզ են դնում շրջանառման մեջ, կոչ եմ անում վեր կենան ու գնան Արցախ, ապրեն ադրբեջանցիների հետ, լսեն ադրբեջանական մուղամն ու իրենց բիզնեսները տեղափոխեն Ադրբեջան ու քիրվայություն անեն ադրբեջանցիների հետ»,- ասաց Բալասանյանը։
ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական և գործարար հարցերի բյուրոն թարմացրել է Ադրբեջանում ներդրումային կլիմայի վերաբերյալ տվյալները:
«Կեցության և սննդի» ոլորտում այդ ցուցանիշը կազմել է 4 %, իսկ ,մեծածախ և մանրածախ առևտրիե ոլորտում՝ 3 %:
«Խոսքերիս համար թե դատարանում, և թե փողոցում պատրաստ եմ պատասխան տալ, բայց սա ծախու, վարձկան, անհայրենիք մարդու խոսք է: Սա ընդամենը copy-paste էր արված և թարգմանված էր ադրբեջաներենից հայերեն, ու տվել էին Գուրգեն Արսենյանին կարդալու: Իրականում ես վերջերս շատերին եմ հակված ուղարկելու գենետիկական անալիզի, և այդ ցուցակում ավելացավ նաև Գուրգեն Արսենյանի անունը»,- եզրափակեց Կարապետ Պողոսյանը:
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hունվարի 17-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
Եթե ցանկանում ենք վերջ դրվի ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, ուրեմն պետք է համախմբվենք ու մեր ձայնը բարձրացնենք, որպեսզի արտաքին ճնշման ներքո բացվի Հայաստանը Արցախին կապող կյանքի ճանապարհը, թե չէ մեր տաքուկ անկյուններում նստած, զուտ գրառման տեսքով մեր մտահոգությունը հայտնելով հարցին լուծում չենք տա։
Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը NEWS.am-իհետ զրույցում կրկնել է Ադրբեջանի նախագահի պնդումը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հարցը փակված է:
Անկարան պատրաստ է Բուդապեշտի հետ քննարկել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) մատակարարման տարբերակները՝ որպես ամերիկյան HIMARS-ի այլընտրանք։
«Կլիմայի փոփոխություններից առավել տուժած 20 երկրներից 17-ը գտնվում են Աֆրիկայում», – հավելել է նա:
Լաչինի միջանցքի շրջափակումը ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հունվարի 17-ին ելույթով է հանդես գալով Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում:
Գործադուլի յուրաքանչյուր օր ակցիայի դուրս կգան երկու տարբեր համայնքների ուսուցիչներ։
«Սա օվերտոնի պատուհանի մեծ բացման արձանագրում է։ Այսինքն՝ առաջին անգամ ՀՀ այսօրվա իշխանություն կոչեցյալը և նրա լիդերը ուղղակիորեն հայտարարեցին, որ ռազմավարական դաշնակցությունը ՌԴ հետ մեր անվտանգությանը ոչ թե օգուտ է, այլ՝ վնաս»,- նկատեց նա:
«Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում եւ այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում»,- ասել է Բերենիսե Խուարես Նավառետեն:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց՝ ովքեր հայտարարում են, որ Արցախի հարցը լուծված է՝ նրանք հայ համարվել չեն կարող՝ դավաճաններ են։
«… ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում»։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վիեննայում է, որտեղ մասնակցում է Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։
Սա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երկրորդ նմանատիպ պաշտոնական նամակն է միջազգային գործընկերներին: Խորհրդարանի ղեկավարն այս հարցով գործընկերներին դիմել էր նաև 2022 թվականի դեկտեմբերի 14-ին «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության ընդունումից հետո:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան:
Վահագն Խաչատուրյանը և Յուրի Ռատասն առանձնահատուկ կարևորել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտության զարգացումը։
Նշվում է նաև, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը նպատակ ունի աշխատել հնդկական կողմի առաջադրած ToT (transfer of technology՝ տեխնոլոգիայի փոխանցում) պայմանների հիման վրա։
Հատկապես կարևորվել են Արցախի համար միջազգային զորակցության ապահովմանն ու Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների ուժեղացմանը միտված աշխատանքները։