
Գերմանիան պատրաստվում է Իսրայելից և Իրանից 5000 մարդ տարհանել

Իսրայելից տարհանման ցուցակներում կա գրեթե 4000 Գերմանիայի քաղաքացի, իսկ Իրանից՝ գրեթե հազար։ Քննարկվում են տարբեր տարբերակներ, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Այդ ցուցակները ամբողջական պատկերացում չեն տալիս այն մասին, թե Գերմանիայի քանի քաղաքացի է ներկայումս գտնվում Իսրայելում և Իրանում, քանի որ շատերի մասին տեղեկությունները չեն պահպանվում: Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել այդ երկրներում գտնվող բոլոր գերմանացի քաղաքացիներին գրանցվել համապատասխան ցուցակներում: Քանի որ օդային տարհանումն այս պահին հնարավոր չէ, բոլոր տարբերակները քննարկվում են, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել»,- նշված է հաղորդագրության մեջ։