
Վրաստանի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկել է ռազմավարական գործընկերությունը

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Ուայթ Թոլքեի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik Վրաստան գործակալության տելեգրամյան ալիքը։
«Կողմերը քննարկել են Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ընթացող գործընթացները։ Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության հարցերին և Վրաստանի դերին կայունության ապահովման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բոչորիշվիլին հաստատել է Թբիլիսիի պատրաստակամությունը ամրապնդել ռազմավարական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: