Երբ Մակրոնը զանգահարել է, Պուտինը վերցրել է հեռախոսը, քանի որ նա երբեք չի հրաժարվում երկխոսությունից, ասել է Լավրովը։
Եմենի հութիները Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին հարվածել են գերձայնային բալիստիկ հրթիռով։ Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի խոսնակ Յախա Սարիան։
Լիբանանի հարավային սահմանին գտնվող զորքերի թիվը կավելանա մինչև 10,000, հենց Իսրայելը դուրս բերի իր զորքերը իր վերահսկողության տակ մնացած հինգ տարածքներից։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունը։
Ռուսաստանի ՀՕՊ–ը գիշեր Ռուսաստանի շրջանների վրա խոցել է հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Թեթև շարժիչով Ան-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկարամասում, ինքնաթիռում եղել է 10 պարաշյուտիստ և անձնակազմի մեկ անդամ:
ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 50-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Քեր շրջանի ոստիկանությունը նախկինում հայտնել էր 43 մահվան մասին, այդ թվում՝ 15 երեխայի:
Այդ ֆոնին, զարմանալի չէ, որ Անկարան բոլորովին ոգեւորված չի լինի ռուս-ադրբեջանական հարաբերության սրացումով: Դրանով շահագրգռվածները կլինեն շատ, եւ նույնիսկ կարելի է նշմարել անգամ Ռուսաստանի շահագրգռվածության որոշակի սցենար, բայց բոլորովին ոչ Թուրքիայի
Թուրք վերլուծաբան Քյունյուլ Շահինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի կարևորությանը Թուրքիայի համար՝ այն կապելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի հետ։
ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռшզմական գործողություններ իրականացնելու համար
Գլխավոր քարտուղար Ռուտտեն ակնհայտորեն չափազանց շատ է կերել հոլոնդացիների սիրելի հալյուցինոգեն սունկը։
Մեծ Բրիտանիան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է հարաբերությունները Սիրիայի հետ։
«Փաշինյանն ընդամենը կատարող է: Ենթադրում եմ, որ ամենօրյա իր կատարվելիք ծրագիրը ֆաքսով ինչ-որ կենտրոնից ստանում է, որտեղ ժամ առ ժամ գրված է, թե այդ օրն ինքն ինչ հակահայկական և հակահայաստանյան քայլեր է կատարելու: Այստեղ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հատկապես հետպատերազմյան շրջանում հաջողվեց անել մի բան, որը նրա իշխանությունը պահեց՝ հաշվի առնելով հայաստանյան հասարակության զգալի մասի քաղաքականապես անգրագիտությունը և պետական մտածելակերպից զուրկ լինելը»:
«Ասում են՝ Հայաստանի հաղթանակն այն է, ինչը տեղի է ունեցել պատերազմի և Արցախի կորստի հետևանքով։ Ակնհայտորեն վարկաբեկվում է արցախյան շարժումը, այն ներկայացվում է՝ որպես ՀՀ-ի անկախության դեմ ինչ-որ ԿԳԲ-ական նախագիծ։ Եթե անգամ մենք ենթադրենք, թե այն իրոք ԿԳԲ-ական նախագիծ էր, Հայաստանն այդ նախագծում դուրս է եկել հաղթանակած՝ թե՛ վարկանշային, թե՛ հասարակական էներգետիկայի, թե՛ մնացած բոլոր առումներով։ Տեսնում ենք, որ նախընտրական տրամաբանության մեջ, երբ այլ ասելիք չկա, արվում է այս փոխակերպումը։ Եվ այս վտանգները ոչ միայն քաղաքական, այլև բարոյական և արժեքային դաշտում են, երբ հաղթանակն ու պարտությունը տեղերով փոխվում են»,- նշեց հանրային գործիչը:
Նշվում է, որ սպանվածների թվում են նաև 9 քաղաքացիական անձ, զոհվածներից երեքը՝ երեխա։
Թե որտեղով է անցնում Հայաստան-Ադրբեջան սահմանը, վաղուց է հայտնի, քանի որ ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբն այն հաստատել ու վավերացրել է դեռևս 1970-ականներին։
Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է, որ մտադիր է Իրանի հարցը բարձրացնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ առաջիկա հանդիպման ընթացքում, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։
Թրամփը պատրաստվում է Չինաստանի հետ բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ
Հրատարակությունը նշում է, որ դա միաշարժիչ ինքնաթիռ էր։
5.0 մագնիտուդով երկրաշարժեր են արձանագրվել նաև հուլիսի 1-ին և 3-ին։Տարածաշրջանի Ակուսեկի կղզուց արդեն տարհանվել է մոտ 12 բնակիչ։ Կղզու ընդհանուր բնակչությունը կազմում է 89 մարդ։
Չնայած ստեղծված իրավիճակին՝ հիմնադրամը հայտարարել է, որ շարունակելու է իր առաքելությունը՝ Գազայի բնակիչներին մատակարարելով անվտանգ և մասշտաբային սննդային աջակցություն։
Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը կփոխի տարածաշրջանում տիրող մթնոլորտը
Իշխանությունները դեռևս հանրությանը չեն տեղեկացրել վնասների մասին։
ՀԱՄԱՍ-ի պատասխանը, ըստ աղբյուրի, արդեն փոխանցվել է միջնորդներին՝ Քաթարին և Եգիպտոսին, որոնք ակտիվորեն ներգրավված են հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերում։
Մակմեհոնը ծնվել է 1968 թվականին Ավստրալիայում, երկրի նախկին վարչապետ Ուիլյամ Մակմեհոնի որդին է։
ԵՄ արտաքին գործերի նախարարները, ինչպես սպասվում է, հնարավոր միջոցառումները կքննարկեն հուլիսի 15-ին՝ նույն օրը, երբ Իսրայելը, ինչպես սպասվում է, զեկույց կներկայացնի Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի բարելավման վերաբերյալ։
Իրավիճակը անընդհատ փոխվում է։ Մենք պլանավորում ենք ուղևորություն դեպի Եվրոպա։ Ինձ հրավիրել են Թուրքիա։ Անկեղծ ասած՝ ինձ հրավիրել են բոլոր երկրներ
Տուժածների վիճակի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Սարատովի մարզում հարվածներ են հասցվել Էնգելսի ռազմավարական օդանավակայանի տարածքին․ վնասվել են բնակելի շենքեր, տուժածներ չկան։ Չուվաշիայում արձանագրվել է երկու դրոնի հարձակում, որոնցից մեկն ընկել է գիտահետազոտական հաստատության տանիքին։
Առանձին քրեական գործով ձերբակալվել է նաև Անթալիայի քաղաքապետ Մուհիթին Բոչեկը և ևս երկու անձ։ Նրանց նույնպես մեղադրում են կաշառակերության մեջ։ Թուրքիայի դատախազությունը առայժմ չի հրապարակել գործերի մանրամասները։
Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում։