Բաժիններ՝

Աֆղանստանն ու Պակիստանը բանակցությունների երկրորդ փուլը կանցկացնեն Ստամբուլում

Աֆղանստանի ու Պակիստանի պատվիրակությունները ճգնաժամային բանակցությունների երկրորդ փուլը կանցկացնեն Ստամբուլում։

Այս մասին հայտնում է ABC news-ը՝ հղում անելով երկու երկրի պաշտոնյաներին։

Աֆղանստանն ու Պակիստանը փոխադարձաբար իրար մեղադրում են սահմանային լարվածության համար, ինչի հետևանքով տասնյակ անձինք են սպանվում և վիրավորվում։

Պաշտոնական Իսլամաբադը նշում է, որ Քաբուլը աչք է փակում զինված խմբավորումների վրա, որոնք հատում են սահմանը և հարձակումներ գործում, Աֆղանստանը հերքում է այդ մեղադրանքները։

Երկրների միջև վեճը լուծելու համար միջնորդության պատրաստակամություն են հայտնել Քաթարն ու Թուրքիան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս