Բաժիններ՝

Հոնկոնգում ջրից դուրս են բերվել վթարված ինքնաթիռի սև արկղերը

Հոնկոնգում որոնողական խմբերը ջրից դուրս են բերել հոկտեմբերի 20-ին վայրէջքի ժամանակ ծովն ընկած բեռնատար ինքնաթիռի սև արկղերը։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ավիացիոն պատահարների հետաքննությունն իրականացնող ծառայությանը։

Ինքնաթիռի սև արկղերն ուղարկվել են փորձաքննության՝ վթարի պատճառները պարզելու համար։

Դուբայից թռիչք իրականացնող բեռնատար Boeing 747 ինքնաթիռը ծովն ընկնելուց առաջ հարվածել էր օդանավակայանում ծառայություն իրականացնող մեքենաներից մեկին, ինչի հետևանքով մեքենայում գտնվող երկու աշխատակիցները մահացել էին։

Emirates ավիաընկերությունից հայտնել են, որ վթարված ինքնաթիռը վարձակալել են թուրքական ACT Airlines ընկերությունից։ Թուրքական ինքնաթիռում գտնվող 4 անդամներից որևէ մեկը չի տուժել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031