Տասը օրում երրորդ անձն է մահացել Ֆլորիդայի «Դիսնեյլենդում»
Ֆլորիդա նահանգում գտնվող «Ուոլթ Դիսնեյի համաշխարհային հանգստի կենտրոն»-ում վերջին տասը օրվա ընթացքում երրորդ անձն է մահացել։
Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտարարել են տեղի իշխանությունները։
«Ուոլթ Դիսնեյի համաշխարհային հանգստի կենտրոնում երրորդ անձն է մահացել երկու շաբաթից էլ կարճ ժամանակահատվածում։ Մահերի այս սահմռկեցուցիչ հաջորդականությունը խամրեցրել է ամենահեքիաթային վայրն աշխարհում։ Պետական մարմինները չեն բացահայտել մահվան կոնկրետ պատճառը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տղամարդը կյանքից հեռացել է հանգստի կենտրոնի հյուրանոցում։
Նախորդ շաբաթ նույն հանգստի գոտում ինքնասպանություն էր գործել մի կին, իսկ երեքշաբթի օրը 60-ամյա տղամարդը կյանքից հեռացել էր առողջական խնդիրների պատճառով։

